Բեզոարյան այծերի քառյակը լավ էլ ախորժակ ունի. տեսանյութ

Տեսախցիկները և 4 անտառապահներ շարունակաբար դիտարկում են տարածքը: Անտառապահներից մեկը բեզոարյան այծերի առօրյայից հետաքրքիր դրվագ է տեսանկարահանել։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ սլացիկ, գեղեցիկ լեռնային վայրի այծերի քառյակը դուրս է եկել թաքստոցներից ուտելու համար։ Նրանք մոտեցել են ժայռերի վրա աճող ծառերին և ախորժակով տերևներ են ուտում։

Романос Петросян - Sputnik Արմենիա
Ռոմանոս Պետրոսյանը դիմել է որսի սիրահարներին

«Սնվելու ժամն է»,- հրապարակված տեսանյութն այսպես են վերնագրել ու հավելել.

«Վայրի բնության սիրահարները կարող են հետևել այս ուշագրավ տեսարանին՝ այցելելով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից պահպանվող տարածքներ»։

Նշենք, որ տեսարանը ֆիքսել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահ Մանուկ Մանուկյանը։ Նա Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի բնակիչ է և հաճախ է Բեզոարյան այծերի կյանքից տարբեր տեսարաններ «անմահացնում» ֆոտոխցիկով։

«Տղեն խորոտ էգ կփնտրէ». Խոսրովի անտառի տեսախցիկը «որսացել է» բեզոարյան այծերի տեղաշարժը

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն (ԿԿԱ) այս տարի նշում է ստեղծման 10-ամյակը։ Այն միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: Յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի վերահսկողության ներքո:

Карен Манвелян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ուր են ուղղվում «Խոսրովի անտառին» տրված դրամաշնորհները, և որն է արգելոցի ամենալուրջ հարցը

Կովկասյան Կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Խոսրովի արգելոցը, ինչպես նաև հարակից տարածքները, առանցքային դեր ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության և հազվագյուտ կենդանական աշխարհի՝ հայկական մուֆլոնի, սիրիական գորշ արջի, բեզոարյան այծի, սև եվրասիական անգղի, մորուքավոր անգղի, կովկասյան հովազի, կովկասյան լուսանի և հայկական իժի համար:

Ապաստարանի տարածքը ծառայում է նաև որպես միջանցք նշված կենդանիների համար: Տեսախցիկները և 4 անտառապահներ շարունակաբար դիտարկում են տարածքը:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը։ Այն սնամեջ եղջերավորների ընտանիքին պատկանող լեռնային վայրի այծ է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Բացառիկ կադրեր. հայաստանյան լեռներում ցատկոտում են 10-ից ավելի բեզոարյան այծեր

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала