«Իսկանդերները» կկիրառվե՞ն Արցախում. Փաշինյանը պատասխանեց Sputnik Արմենիայի հարցին

© Sputnik / Михаил ВоскресенскийСамоходная пусковая установка 9П78-1 "Искандер-М" во время демонстрации ходовых и огневых возможностей на полигоне "Алабино" (27 июня 2019). Московская область
Самоходная пусковая установка 9П78-1 Искандер-М во время демонстрации ходовых и огневых возможностей на полигоне Алабино (27 июня 2019). Московская область - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի նպատակն է ապահովել Արցախի երկարաժամկետ խաղաղությունը։ 

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ռուսական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում  պատասխանեց Ադրբեջանի զինուժի դեմ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների և ՍՈւ–30 կործանիչների կիրառման հարցին։

«Մեզ համար առաջնայինը մեր քաղաքացիների ու մեր երկրի անվտանգության ապահովման հարցն է։ Միաժամանակ մենք նաև իրավիճակն ավելի չբարդացնելու խնդիր ունենք»,– պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ հայկական կողմի գործողություններն ուղղված են տարածաշրջանի խաղաղության ու կայունության հաստատմանը։

«Մեր նպատակն է լուծել այնպիսի հարցեր, որոնք թույլ կտան երկարաժամկետ խաղաղություն ապահովել»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն երեկ հայտարարեց, որ ստիպված է օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ։

В Армении военнослужащие отразили атаку на штаб военной базы ЮВО условной диверсионной группы. - Sputnik Արմենիա
Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Փաշինյան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

Լրահոս
0