Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում հայտնված 4–րդ անօդաչուն էլ ոչնչացվեց. ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян посетил военные учения (28 сентября 2019). Армения
Премьер-министр Никол Пашинян посетил военные учения (28 сентября 2019). Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի վաղ ՀՀ վարչապետը գրել էր, որ Հայաստանի ՀՕՊ ուժերը ոչնչացրել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդային տարածքներում հայտնված 4 անօդաչուներից երեքին:

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդային տարածքում հայտնված չորրորդ անօդաչու թռչող սարքը նույնպես ոչնչացվել է: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայկական զինուժը կիրառության է վերցնում առգրավված ադրբեջանական տեխնիկան - Sputnik Արմենիա
«Պադառկա են ուղարկել». հայկական զինուժը փորձարկում է ադրբեջանցիներից առգրավածը. տեսանյութ

«Հանդարտ, վստահ և դուխով: Հաղթելու ենք»,–գրել է Փաշինյանը:

Րոպեներ առաջ ՀՀ վարչապետը գրել էր,որ Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդային տարածքում հայտնված 4 անօդաչուներից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման և չեզոքացման գործընթացը։

Հիշեցնենք` համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե հոկտեմբերի 1–ի ուշ երեկոյան պայթյունի ձայներ են լսվել Աբովյան քաղաքում և մի շարք այլ բնակավայրերում։ 

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քաղաքացիներին հանգստացրեց` նշելով, որ հակաօդային պաշտպանության ուժերն աշխատում են այս պահին։

Հոկտեմբերի 1–ին հակառակորդը նաև հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա։

Հրետակոծության հետևանքով զոհվել էր 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել էին տարբեր աստիճանի վիրավորվում։

Հայկական զինուժը կիրառության է վերցնում առգրավված ադրբեջանական տեխնիկան - Sputnik Արմենիա
«Պադառկա են ուղարկել». հայկական զինուժը փորձարկում է ադրբեջանցիներից առգրավածը. տեսանյութ

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1280 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 12 ուղղաթիռից, 181 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 2 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

Լրահոս
0