Լավրովն ու Չավուշօղլուն կրկին քննարկել են Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел РФ Сергей Лавров
Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել են հեռախոսազրույցի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ես կցանկանայի վերջնականապես հանգուցալուծել Ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան

«Նախարարներն ընդգծել են, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Վերահաստատվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների` հոկտեմբերի 10-ի Մոսկովյան հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը նշել են հրադադարի ռեժիմի անհապաղ հաստատման և դրա պահպանման վերահսկողության մեխանիզմների համաձայնեցման անհրաժեշտությունը: Շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ քայլերի օպերատիվ համաձայնեցման կարևորությունը՝ իրական արդյունքների հասնելու նպատակով:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Լրահոս
0