Հունաստանում պետք է հասկանան, որ Արցախում պատերազմում են պանթուրքիզմի դեմ․ Շարմազանով

© Photo : official site of the Parliament of RAВице-спикер НС Армении Эдуард Шармазанов на третьем Международном форуме руководителей парламентов Евразийских государств (9 октября 2018). Анталья
Вице-спикер НС Армении Эдуард Шармазанов на третьем Международном форуме руководителей парламентов Евразийских государств (9 октября 2018). Анталья - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունաստանում ու Կիպրոսում ավելի շատ գիտակցեցին սպառնալիքը, որը բխում է Թուրքիայի նեոօսմանիզմից։ Այժմ պետք է ամրապնդել համագործակցությունը, բայց կարևորը՝ ոչ միայն խոսքով։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի կապերը պետք է անընդհատ ամրապնդել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի այցը Երևան։

Врио министра иностранных дел Эдвард Налбандян на заседании правительства Армении (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Էդվարդ Նալբանդյան․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի

Երեկ հայտնի դարձավ, որ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն այսօր` հոկտեմբերի 16-ին, աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու։ Նույն օրը նա հանդիպելու է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որից հետո նախարարները հանդես են գալու համատեղ ասուլիսով։ Այցի շրջանակում Հունաստանի արտաքին գործերի նախարարին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Մեկնաբանելով հույն նախարարի այցը՝ Շարմազանովը նշեց, որ Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը տուժել են Թուրքիայից ու այժմ այդ պետությունից եկող սպառնալիքի տակ են։ Պետք է հասկանալ, որ պանթուրքիզմը պատմության դասագրքերում չի մնացել։ Նա ավելացրեց, որ դա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարության տակ գտնվող նեոօսմանյան Թուրքիայի կենդանի գաղափարն է։

«Թուրքիան իր պետությունը ստեղծել է հունական հողերի վրա, ու հիմա սպառնում է Հունաստանի անվտանգությանը։ Որպես նախկին խորհրդարանական ու հիմա ընդդիմադիր գործիչ` շատ կարևոր եմ համարում մեր կապերի ամրապնդումը։ Էրդողանի գաղափարախոսությունը վտանգավոր է նաև քրիստոնեական քաղաքակրթության համար, որտեղ մեր երեք երկրները և ինչու ոչ, Արցախի Հանրապետությունը, առանցքային նշանակություն ունեն», - ասաց Շարմազանովը։

Боевики джихадистской группировки ИГИЛ (11 июня 2014). Сирия - Sputnik Արմենիա
Թուրքիան Ղարաբաղում օգտագործում է իր զինվորականներին և Պակիստանի հատուկ ստորաբաժանումներին

Շարմազանովն ավելացրեց՝ շատ կարևոր է, որ Հունաստանում ու Կիպրոսում հասկանան` Արցախում ընթացող պատերազմը հենց նրա համար է, որ պանթուրքիզմը չշարունակվի։

2015 թվականին, երբ Շարմազանովը ՀՀ ԱԺ փոխնախագահն էր, նա այդ մասին հայտարարություն էր արել Հունաստանի խորհրդարանում, իսկ 2018 թվականի հոկտեմբերին՝ Անթալիայում, Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների նիստում նա բարձրացրել էր Օսմանյան կայսրությունում հայերի, հույների ու ասորիների ցեղասպանության հարցը։

Այն ժամանակ Շարմազանովը ցուցադրաբար լքել էր դահլիճը, երբ Թուրքիայի խորհրդարանի նախագահը ( նա էր վարում նիստը) ձայն էր տվել այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության ներկայացուցչին։

«Մենք՝ իշխանությունն ու ընդդիմությունը, պետք է անենք ամեն բան, որ մեր կապերը չսահմանափակվեն միայն հայտարարություններով», - ընդգծեց Շարմազանովը։

Հունաստանի ու Կիպրոսի խորհրդարանների բազում պատգամավորներ, նաև Եվրախորհրդարանի հույն պատգամավորները հակաթուրքական հայտարարություններ են անում։ Շարմազանովն ընդգծեց, որ նրանց հետ ճիշտ համագործակցության դեպքում կարելի է մեծ արդյունքների հասնել, մանավանդ հիմա նրանք ավելի լավ են գիտակցել Թուրքիայի սպառնալիքը։

Նշենք՝ Շարմազանովը հունական ծագում ունի, ավանդաբար աշխատել է հայ-հունական կապերի ամրապնդման վրա ու անձամբ ծանոթ է Հունաստանի ու Կիպրոսի նախկին և ներկա ղեկավարների հետ։

Հիշեցնենք՝ Թուրքիան ոչ միայն սատարում է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ, այլև շարունակում է սադրիչ գործողություններ անել Միջերկրական ծովում Հունաստանի ու Կիպրոսի ջրային հատվածներում։

Լրահոս
0