Որն է Ռուսաստանի դերը Ղարաբաղյան հակամարտության մեջ. ՀՀ նախագահի հարցազրույցը France 24-ին

© Photo / official site of the President of RAИнтервью президента Армена Саркисяна французскому телеканалу France 24 (20 октября 2020). Еревaн
Интервью президента Армена Саркисяна французскому телеканалу France 24 (20 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Արմեն Սարգսյանն իր հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանի հետ դաշնակից է։ Սա, ըստ նրա, կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի ՌԴ–ն միջնորդ լինի կողմերի միջև։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Քանի որ Ռուսաստանը Թուրքիայի նման ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտությունում, նա կարող է դառնալ անաչառ միջնորդ երկու կողմերի միջև: Սա հենց այն է, ինչ Ռուսաստանը փորձում է անել: Ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Ռուսաստանը քաղաքական և ռազմական պայմանագրեր ունի Հայաստանի հետ: Մենք այդ պայմանագրերը ստորագրել ենք, քանի որ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի դաշնակիցը շատ տարիներ: Մենք միմյանց վստահում ենք: Ռուսաստանը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ուստի ՌԴ–ն կարող է անաչառ միջնորդ դառնալ»,–ասել է նախագահը։

Президент Армен Саркисян дал интервью немецкому журналу Bild (14 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Եվրոպացիները կդառնան Թուրքիայի գերին. Արմեն Սարգսյանը` Էրդողանի նպատակների մասին

Սարգսյանը հիշեցրել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկ հարկի տակ էր հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին. նրանք բանակցել էին ավելի քան 11 ժամ և ստորագրել հրադադարի մասին համաձայնագիր: Սակայն հաջորդ օրն ադրբեջանական կողմն ուղղակի դա անտեսեց, ինչը, ըստ Սարգսյանի, փաստում է այն մասին, որ Թուրքիան բոլորովին այլ ծրագրեր ունի։

Հարցին, թե Ռուսաստանի ռազմական ներգրավվածության անհրաժեշտություն կա՞ այս հակամարտությունում, Սարգսյանը պատասխանել է` ոչ` Լեռնային Ղարաբաղի հայերն արդեն իսկ ապացուցել են, որ կարող են պաշտպանել իրենց երկիրը:  Բացի այդ, պետք չէ ներգրավվել Ռուսաստանին կամ որևէ այլ երկրի։ Ավելին, Ռուսաստանին ներգրավվելու փոխարեն, պետք է խոսել Թուրքիային բացառելու մասին։

Սարգսյանն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն, Եվրոպական միությունը ճնշում կգործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ պատերազմը դադարեցնելու և հրադադար սկսելու համար: Իսկ ինչ վերաբերում է խնդրի լուծման հնարավոր ձևերին, ապա, ըստ ՀՀ նախագահի, երբ հրադադար լինի, Մինսկի խումբը գործի կանցնի։

Ռուսաստանը կարող է անկեղծ միջնորդ լինել. Արմեն Սարգսյան

«Դա է հենց Մինսկի խումբ ունենալու ողջ իմաստը՝ երեք համանախագահներով, որոնք բանակցում են ամեն ինչի մասին, այդ թվում՝ յոթ շրջանների, հինգ շրջանների և վերջապես, ամենակարևորը՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին: Ամեն ինչ բանակցությունների սեղանին է: Սակայն մեկ բան հստակ է՝ պետք է դադարեցնել պատերազմը և վերադառնալ բանակցությունների»,–ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանին հարց են ուղղել` Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այն փաստը, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկում ԼՂ, և արդյո՞ք Հայաստանն ունի ապացույցներ այս առումով։ Ի պատասխան Սարգսյանը նշել է, որ ապացույցն այնտեղ է, զինյալներն այնտեղ են, նրանք ոչ միայն Լեռնային Ղարաբաղում են: Այս նույն զինյալները Սիրիայում էին, Լիբիայում էին, և նույն թուրքական գործակալությունը նրանց բերել է Ադրբեջան. ապացույցն այդտեղ է:

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (15 февраля 2020). Мюнхен - Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են հանդիպել

Սարգսյանն ասել է, որ կարիք չունի ապացույցներ բերելու, քանի որ տարբեր երկրների հետախուզական ծառայություններ, այդ թվում և Ռուսաստանի Դաշնությունում, հաստատել են այս փաստը: Կան տեսանյութեր, լուսանկարներ, աուդիոձայնագրություններ և այլն:

ՀՀ նախագահի խոսքով, երբ նրանք՝ ադրբեջանական ու թուրքական կողմերը, սկսում են խոսել ապացույցների մասին, դա իրեն հիշեցնում է թուրքերի կողմից այդքան սիրված մեկ այլ «ապացույցի» պահանջը, թե՝ կա՞ ապացույց, որ 1.5 մլն հայեր են սպանվել 105 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала