Ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են 24/7 ռեժիմով

© Photo : Facebook / ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունВизит министра БТА Республики Армения Акопа Аршакяна на предприятия оборонно-промышленного комплекса (21 октября 2020). Ереван
Визит министра БТА Республики Армения Акопа Аршакяна на предприятия оборонно-промышленного комплекса (21 октября 2020). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Կատարվում են բազմաբնույթ աշխատանքներ՝ վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հերթական այցերն է կատարել ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններ,։ տեղեկացնում են ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից։

Шапка военнослужащего - Sputnik Արմենիա
ԱԺ–ն քննարկում է Արցախում զոհվածների վարկային պարտավորությունները ներելու հարցը

Ռազմական դրության պայմաններում ռազմարդյունաբերական համալիրն աշխատում է՝ օգտագործելով արտադրական բոլոր հզորությունները:

ՌԱԿ ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ աշխատանքներ՝ վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, նմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։

Նախարարին են ներկայացվել ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից արտադրվող զինատեսակները, լայնորեն կիրառվող և կատարելագործվող, ինչպես նաև փորձարկվող նոր նմուշներն ու մշակումները:

Արցախի ձգձգվող պատերազմը. Թուրքիան կշարունակի՞ Ադրբեջանի դաշնակիցը մնալ

Ռազմարդյունաբերական մի շարք ընկերություններում տրամադրվում են վերանորոգման և արտադրական ծառայություններ, որոնք մեծապես նպաստում են զենքի և զինամթերքի պաշարների համալրմանը ակտիվ գործողությունների ընթացքում:

Նախարարությունից տեղեկացնում են, որ նոր սերնդի մշակված և կիրառվող ռազմատեխնիկական լուծումները շարունակում են արդիականացվել, կատարելագործվել և գործարկվել՝ հիմքում ունենալով առկա ռազմական խնդիրներն ու հակառակորդի կողմից կիրառվող տեխնոլոգիաները:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Военные каски - Sputnik Արմենիա
Երեք շաբաթում 4.5 միլիոն դոլար է նվիրաբերվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը



Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала