Ղարաբաղում հրադադարի ռեժիմը լիովին պահպանվում է. գնդապետ Պոլյուխովիչ

© Sputnik / Aram NersesyanБлокпост российских миротворческих сил в Лачинском коридоре (17 ноября 2020). Карабах
Блокпост российских миротворческих сил в Лачинском коридоре (17 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ղարաբաղում ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալի խոսքով՝ խաղաղապահներն իրենց պարտականությունները կատարում են սովորական ռեժիմով։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ղարաբաղում ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչն այսօր լրագրողներին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը լիովին պահպանվում է։

Блокпост российских миротворческих сил в Лачинском коридоре (17 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահները ստուգում են Լաչինի միջանցքով անցնող ավտոմեքենաները

Նրա խոսքով՝ խաղաղապահ ուժերի դիրքերում իրավիճակը հանգիստ է։

«Խաղաղապահ զորախումբն իր պարտականությունները կատարում է բնականոն ռեժիմով», - ասել է նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

Լրահոս
0