Քարվաճառ մտնելուց հետո պահանջել են դուրս գալ Սոթքի հանքի տարածքից. ԳՇ պետի առաջին տեղակալ

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция замначальника Генштаба ВС РА Тирана Хачатряна (26 ноября 2020). Еревaн
Пресс-конференция замначальника Генштаба ВС РА Тирана Хачатряна (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ըստ եռակողմ պայմանավորվածության` հայկական ԶՈՒ–ն նոյեմբերի 25-ին պետք է Քարվաճառից դուրս եկած լիներ, որն էլ իրականացրել է։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Տարածված լուրերը, թե ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքի տարածք և աշխատակիցներին ժամկետ տվել հեռանալու, իրական չեն։ Նման հարցեր չեն առաջացել և նման իրավիճակ չի եղել։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

Пресс-конференция замначальника Генштаба ВС РА Тирана Хачатряна (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Անմիջապես Սոթքի հանքի մոտ հայկական կողմը դիրք ունի, Ադրբեջանն էլ արդեն 3 դիրք է տեղադրել

«Ըստ եռակողմ պայմանավորվածության` հայկական ԶՈւ–ն նոյեմբերի 25-ին պետք է Քարվաճառից դուրս եկած լիներ, որն էլ իրականացրել է։ Նախապես պլանավորված բնույթով է նաև զորքերի դուրսբերումն իրականացվել Քարվաճառից։ Ամեն ինչ կյանքի է կոչվել ճշգրիտ ժամանակացույցով»,–ասաց Խաչատրյանը։

Նա քարտեզի վրա նկարագրեց իրավիճակը` ասելով, որ Սոթքի հանքի գրեթե կենտրոնական մասով է անցնում պետական սահմանը։ Ռուսական կողմի ուժերով պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա անցակետ էր տեղադրվել` անվտանգության նկատառումներից ելնելով։ Խաչատրյանը հայտնեց` խոսքը «Գեոպրոմայնինգ» ռուսական ընկերության մասին է։ Սահմանային ուղեկալի կամ արգելափակոցների տեղակայման հետ ՀՀ ԶՈւ–ն որևէ կապ չի ունեցել։

«Մեր զորքերն այդ հատվածում անվտանգության գոտու ապահովման հարցերում ընդգրկված չեն եղել։ Ադրբեջանական կողմի` Քարվաճառ մտնելուց հետո այդ արգելափակոցին հանդիպելով խնդիր է բարձրացվել, թե տարածքն իրենցն է։ Բարձրախոսով կապի են դուրս եկել մեզ հետ` պահանջելով դուրս գալ այդ տարածքից։ Զգուշացրել ենք մենք, թե իրավիճակն ինչպիսին է»,–ասաց Խաչատրյանը։

Пресс-конференция замначальника Генштаба ВС РА Тирана Хачатряна (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սոթքի հանքը կիսով չափ՝ մեր, կիսով չափ ադրբեջանցիների տարածքում է. Տիրան Խաչատրյան

Նրա խոսքով` իրենք հարցի մասին տեղեկացրել են ռուսական կողմին, որից հետո բանակցություններ են վարել։ Խաչատրյանը նշեց` բանակցություններից հետո Սոթքի հանքի պահպանության գոտուց ադրբեջանական անձնակազմը դուրս է եկել։

Նա հավելեց նաև, որ որևէ տեղ հայկական կողմը չունի դիրք, որը գտնվի սահմանից հետ։ Իսկ ինչ վերաբերում է անցակետին, ապա դա կապամոնտաժվի։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала