Հանրաքվեին ադրբեջանցիները Շուշիից կրակեցին Ստեփանակերտի վրա. 29 տարի առաջ Արցախն անկախացավ

© Sputnik / StringerГород Степанакерт. НКР
Город Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Եկեք անկեղծ լինենք։ Պատմությունը, կարծես թե, կրկնվում է և այժմ մենք հայտնվել ենք այն նույն վիճակում, որում գտնվում էինք մոտ 30 տարի առաջ՝ անցած դարի 90-ականների սկզբներին։
Ուղիղ 29 տարի առաջ հանրաքվեով անկախացավ Արցախը

Միգուցե շատերը չեն էլ հիշում, բայց հենց այսօր՝ դեկտեմբերի 10-ին, անցյալին անդրադառնալու շատ կոնկրետ առիթ կա, որովհետեւ ուղիղ 29 տարի առաջ՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Լեռնային Ղարաբաղում կայացավ անկախության հանրաքվեն։ Կարող եմ վկայել, որ իրավիճակը շատ ծանր էր, քանզի հենց այդ տարիներին եղել եմ Ստեփանակերտում։ Միայն մի փաստ բերեմ. Արցախի իշխանությունները քվեաթերթիկները տպել էին երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն ու խնդրել էին Շուշիում բնակվող ադրբեջանցիներին նույնպես մասնակցել անկախության հանրաքվեին` թեկուզ արտահայտելով իրենց բացասական կարծիքը անկախության նկատմամբ։

Николя Саркози - Sputnik Արմենիա
Նախկին նախագահներին դատում են ոչ միայն Հայաստանում. Նիկոլա Սարկոզին կբանտարկվի՞

Ինչ արեցին ադրբեջանցիները՝ ոչ միայն չմասնակցեցին հանրաքվեին, այլև Շուշիից հրետակոծեցին և հրթիռակոծեցին Ստեփանակերտը «Գրադներով» ու «Ալազաններով», ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում և այլ բնակավայրերում զոհվեց 10 ու վիրավորվեց 11 բնակիչ։ ​Ինչևէ՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի անկախության օգտին քվեարկեց ընտրողների 99,8 տոկոսը` «այո» ասելով հետեւյալ հարցին. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն` ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»:

Չեմ ուզում հիմա մանրամասն անդրադառնալ պարբերաբար Հայաստանում ծագող այն վեճերին, թե ինչու արցախցիներն այն ժամանակ որոշեցին դառնալ անկախ պետություն, այլ ոչ թե միավորվել Հայաստանի հետ։ Երևի ազգային ինքնորոշման ճանապարհն ընտրելու որոշումն այնուամենայնիվ ճիշտ էր` հաշվի առնելով տվյալ պահի իրողությունները։ ​Տեսեք։ Մենք միշտ շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղը ընդհանրապես երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Ու փաստական հիմքեր ունենք նման պնդումներ անելու համար։ Շատ հակիրճ հիշեցնեմ պատմությունը։

Ի՞նչ տարբերակ էր առաջարկվել 1997-ին ղարաբաղյան խնդիրը կարգավորելու համար

Երբ ուղիղ 100 տարի առաջ՝ 1920 թվականին, մեր տարածաշրջանը, որն այն ժամանակ կոչվում էր ոչ թե Հարավային Կովկաս, այլ Անդրկովկաս, խորհրդայնացվեց, Ղարաբաղը, հակառակ նրա ժողովրդի կամքին, ինքնավար մարզի կարգավիճակով միացվեց Ադրբեջանին՝ բոլշևիկյան Կովկասյան բյուրոյի 1921 թվականի որոշմամբ։ Այն ի դեպ, պատմաբանների կարծիքով, այդպիսի որոշում կայացնելու լիազորություն չուներ: Բայց ամենակարևորը՝ Լեռնային Ղարաբաղը նաև զրկվեց Հայաստանի հետ ընդհանուր սահմանից։ Այս հանգամանքը չափազանց կարևոր է, որովհետև ախր ինքս եմ Ստեփանակերտում ականատեսը եղել այն իրողությանը, որ 90-ականների սկզբներին ղարաբաղցիները պարզապես ուտելու բան չունեին, որովհետև Հայաստանի հետ կապ չկար։ Եվ շատ ճիշտ էր ասում Վազգեն Սարգսյանը, երբ փաստում էր՝ այդ տարիներին Հայաստանի ու Արցախի կապն իրականացվում էր ընդամենը 4 քաղաքացիական ուղղաթիռով։

Премьер-министр Никол Пашинян принял членов Общественного совета во главе с председателем совета Вазгеном Манукяном (19 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը

Բայց շեղվեցինք իրավական հարցերից։ Հիմա արդեն քչերն են հիշում, որ Ղարաբաղի անկախության հանրաքվեից ամիսներ առաջ՝ դեռ 1990 թվականին գարնանը, Մոսկվայում ընդունվեց մի օրենք, որը կոչվում էր «Խորհրդային Միությունից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին»։ Երևի հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը՝ բազմաթիվ հանրապետություններում այն ժամանակ կային ինքնավար մարզեր, ինչպես, օրինակ, Մոլդովայում՝ Մերձդնեստրը։

Եվ ըստ այդ օրենքի՝ եթե Մոլդովան որոշում է դուրս գալ Խորհրդային միության կազմից, դա բոլորովին չի նշանակում, որ Մերձդնեստրն էլ է միանում այդ որոշմանը, այլ մարզի ղեկավարությունն իրավունք ունի ինքնուրույն որոշել մարզի կարգավիճակը։ ​Իրականությունն այն է, որ նման բոլոր տարածքային միավորների՝ Հարավային Օսեթիա, Աբխազիա, իսկ Եվրոպայում նաև Կոսովո, ճակատագրերը որոշվել են ոչ թե օրենքներով, այլ տարբեր պետությունների կամքով։ Բայց, ինչպես մի անգամ ինձ հետ զրույցում ասաց Գալինա Ստարովոյտովան, անկախանալու իրավական հիմքերը պիտի լինեն, և Արցախի դեպքում դրանք կան։

Մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը, սպասում ենք, որ ուրիշները ճանաչեն

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала