Մարտակերտում և Մարտունիում շուրջ 200 վնասված տներ բնակելի կդառնան

© Photo : Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентрМККК продолжает содействовать пострадавшим от войны гражданам Карабаха
МККК продолжает содействовать пострадавшим от войны гражданам Карабаха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԿԽՄԿ-ն նաև սնունդ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ է տրամադրում հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչներին։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Մարտունիում և Մարտակերտում շուրջ 200 վնասված տներ բնակելի դարձնելու ժամանակավոր լուծումներ կկիրառվեն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Зара Аматуни у офиса Красного Креста (24 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հաստատված գերիների թիվն աճել է. Կարմիր խաչ

«Վերջին օրերին ԿԽՄԿ-ն Մարտակերտի և Մարտունու շրջվարչակազմերին է տրամադրել շինանյութեր՝ շինարարական տախտակներ, փայտե սալիկներ, նրբատախտակ, մեխեր և այլն: Այդ նյութերը նախատեսված են շուրջ 200 վնասված տները բնակելի դարձնելու ժամանակավոր լուծման աշխատանքների իրականացման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, տրամադրվել է նաև շարժիչային պոմպեր, յուրաքանչյուրը 5000 լիտր տարողությամբ ջրատարներ, էլեկտրական եռակցման մեքենաների հավաքածուներ և այլն:

Առաքելությունը նաև սնունդ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ է տրամադրում հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչներին, աջակցում է առողջապահական համակարգին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ: Շտաբի հաղորդմամբ՝ կոմիտեն համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնին է նվիրաբերել վարակի կանխարգելման և վերահսկման որոշ պարագաներ, մասնավորաբար՝ օճառ, ալկոգել և անձնական պաշտպանության միջոցներ:

Հայկական ու ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Լրահոս
0