00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը

Բաժանորդագրվել
Հորադիզի մարտերում կռիվը թեժ էր, թշնամին`շատ։ Նահանջի հրաման հնչեց։ Դիրքը լքելուց հետո դասակը տեղավորվեց զինվորներին տեղափոխող ավտոբուսում։ Մոտ 2 կմ ճանապարհ անցնելուց հետո թշնամու ԱԹՍ–ն հարվածեց մեքենային։ 22 հոգուց միայն 3–ը ողջ մնացին, որոնցից մեկը Կարո Պողոսյանն է։

Հայ զինվորի նմանը չկա. արցախյան պատերազմի թեժ օրերին հենց այս խոսքերով բնութագրեցին 26–ամյա Կարո Պողոսյանին։ Խորհրդանշական լուսանկարում զինվորն իր դրած տնկին էր ջրում։ Բոլորը տարածում էին տղայի լուսանկարն ու խոսում Կարոյի մեծ սրտի մասին։

© Photo : Facebook / Gexam AniԿարող Պողոսյանն իր մարտական ընկերների հետ
Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը - Sputnik Արմենիա
Կարող Պողոսյանն իր մարտական ընկերների հետ

Հիմա նա «կռիվ է տալիս» Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Վիրավորվելուց երկու ամիս է անցել, նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում, բայց և՛ Կարոն, և՛ նրա մայրը` տիկին Շուշանը, զրուցելու ցանկություն առանձնապես չունեն. պատճառն այն է, որ այս ընթացքում մի քանիսը որոշել էին գումար աշխատել տղայի լուսանկարով։ Ընտանիքը պահանջել էր րոպե առաջ հեռացնել գրառումը։

«Միայն թե եղբորս ոչինչ չլինի». Դավիթ Կարենովիչի վերջին խոսքերն իրականացան, երազանքը` ոչ

Տիկին Շուշանին հանդիպեցինք հիվանդանոցում։ Հարցերը շատ էին, հուզմունքը` նույնպես։ Կարոյին չտեսա. բժիշկները դեռ թույլ չեն տալիս նրան տեսակցել։

© Photo : provided by Shushan SoghoyanԿարո Պողոսյան
Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը - Sputnik Արմենիա
Կարո Պողոսյան

26–ամյա երիտասարդը ծնունդով Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է, ընտանիքի միակ արու զավակը, երեք ավագ քույր ունի: Արդեն 5 տարի է` ծառայում է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում։

© Photo : Facebook / Karo PoxosyanԿարո Պողոսյան
Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը - Sputnik Արմենիա
Կարո Պողոսյան

Սեպտեմբերի 27–ից եղել է առաջնագծում` Հորադիզում։ Կարոյենց դիրքերում կռիվը թեժ է եղել, թշնամին մեծ ուժերով առաջ է եկել։ Հոկտեմբերի 19–ին տղերքին նահանջի հրաման է տրվել։ Դիրքը փոխելու ժամանակ 22 հոգուց բաղկացած Կարոյենց դասակը նստել է զինվորներին տեղափոխող ավտոբուսը։ Մոտ 2 կմ ճանապարհ անցնելուց հետո թշնամու ԱԹՍ–ն հարվածել է մեքենային։ 22 հոգուց միայն 3–են ողջ մնացել, որոնցից մեկը` Կարոն։

«Որ աչքերս բացեցի, տաք օդ զգացի։ Ուժգին պայթյունն ինձ շպրտել էր ավտոբուսի տանիքին։ Ուզում էի ոտքի կանգնել... Ձախ ձեռքով ուժ տալ չստացվեց, բաց կոտրվածք ունեի, աջ ոտքով ուժ տալ էլ չստացվեց։ Նայեցի ոտքիս։ Կար, բայց չէի զգում։ Գոռում էի` օգնեք, արձագանք չկար»,– մորը պատմել է Կարոն։

Մյուս երկու փրկվածները եղել են վարորդն ու նրա կողքին նստածը։ Պայթյունի ալիքը վարորդին դուրս է շպրտել մեքենայից։ Գետնին պառկած տեսել է ավտոբուսի տանիքին ընկած ու տանջվող Կարոյին։ Նկատել է, որ երիտասարդի մեջքին բոց կա, մի կերպ հանգցրել է, իսկ Կարոն, սողալով ավտոբուսի վրայից, իրեն ցած է գցել ու գիտակցությունը կորցրել։

Կարոն միայն հիշում է, որ ինչ–որ պահի իրեն ասել են` քեզ Երևան ենք տանում։ Չի հիշում նույնիսկ` ովքեր են առաջինը օգնության հասել ու նրան Արցախից տեղափոխել Երևան`Աստղիկ ԲԿ։

© Photo : Facebook / Karo PoxosyanԿարո Պողոսյան
Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը - Sputnik Արմենիա
Կարո Պողոսյան

«Որդուս հայտնի նկարը պատահաբար տեսա, երբ արդեն գիտեի, որ վիրավոր է։ Հա՛մ լացում էի, հա՛մ ուրախանում, որ իմ բալեն փրկվել է էդ պայթյունից: Ինչքան գիտեմ, ընկերներն են լուսանկարել, հենց մարտական գործողությունների ժամանակ է եղել`դիրքերում: Էն փոքրիկ ճյուղին իր բարությամբ կյանք էր տալիս, Աստված էլ իրեն նոր կյանք տվեց»,-հուզված պատմեց տիկին Շուշանը:

Այս ընթացքում Կարոն 6-7 վիրահատություն է տարել։ Առջևում դեռ մի քանիսն էլ կան։

Տիկին Շուշանը նոյեմբերի 12–ից խնամում է որդուն։ Պայթյունի հետևանքով խոր այրվածքներ կան Կարոյի մեջքին, ամբողջությամբ այրվել են աջ ձեռքի 2 մատներն ու ձախ ականջը։

«Ասում եմ` Կարո ջան, հեչ չմտածես այրվածքների մասին, կարևորը ողջ ես ու ապաքինվում ես։ Ինձ համար հիմա միայն դա է կարևոր։ Հրաշք են մեր բժիշկները։ Նրանց շնորհիվ է, որ որդիս ու մնացած վիրավորներն ապաքինվում են։ Հոգաչափ շնորհակալ եմ»,–ասում է մայրը։

Կարոյի բուժման բոլոր ծախսերը հոգում է պետությունը։ Բայց ծնողները ֆինանսական որոշ խնդիրներ ունեն, քանի որ տան միակ աշխատողը Կարոն է։ Մայրը տնային տնտեսուհի է, հայրը`այգեպան։

Солдат-срочник Сейран Согоян, учавствовавший в карабахской войне (2 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Նա չէր հավատում, որ Ջաբրայիլի մարտից հետո կյանք կա. վիրավոր Սեյրանը նոր հրաշքի է սպասում

Տիկին Շուշանի խոսքով` աղջիկներից մեկը Երևանում է ապրում, հենց նա է այժմ հոգում եղբոր ու ընտանիքի սննդի հարցը։ Ամեն առավոտ հիվանդանոց է գալիս`օրվա ուտելիքն իր հետ բերելով։

«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց

«Ինչպես հասկանում եմ, երկար ենք այստեղ մնալու։ Բժիշկներն ասում են` դեռ վաղ է խոսել դուրս գրելու մասին։ Ես գիտեմ` բարի մարդիկ կօգնեն, մինչև Կարոս ոտքի կկանգնի ու էլի կաշխատի»։

Որդին հիմա ամենից շատ առողջություն է ուզում, մայրը` խաղաղություն։ Իսկ Կարոյի խորհրդանշական լուսանկարը դեռ պտտվում է համացանցում ու աշխարհին պատմում հայ զինվորի մեծ սրտի մասին։

Լրահոս
0