00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի համար դժվար է, բայց ընդդիմության համար էլ հեշտ չէ․ քաղաքագետը գնահատել է ուժերը

© Sputnik / Asatur YesayantsПолиция в касках со щитами на митинге оппозиции (22 декабря 2020). Еревaн
Полиция в касках со щитами на митинге оппозиции (22 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ ընդդիմադիր շարժման բուն քաղաքական բնույթը սահմանափակում է դրա հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայկական ընդդիմությունը նոր թափով վերսկսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները։ Այսօր շարժումը, որի հետևում 16 քաղաքական ուժ է կանգնած, համազգային գործադուլ է հայտարարել՝ զուգահեռաբար Հանրապետության հրապարակում հանրահավաք կազմակերպելով։ Ընդդիմություն ամբողջ օրը հրապարակում էր՝ կառավարության շենքի դիմաց։ Այստեղ նույնիսկ վրաններ են խփել, հայտարարելով, որ մինչև վերջ են գնալու։

Глава партии Дашнакцутюн Ишхан Сагателян выступает на митинге оппозиции (22 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Մեր գերագույն պահանջը մնացել է անպատասխան». ընդդիմությունը կրկին մեծ հանրահավաք է անելու

Չնայած ընդդիմության վճռական տրամադրվածությանը՝ չի կարելի համարել, թե այն արագ հաջողության կհասնի։ Նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։

«Ելնելով այն բանից՝ մոբիլիզացման ինչ տեխնոլոգիաներ են կիրառվում, արագ հաջողության հասնելու հույս չկա։ Այո, մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ այդ ակցիաների արդյունքում իշխանափոխություն կլինի։ Բայց չեմ կարծում, որ դա շատ արագ կլինի», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Միքայելյանը։

Փորձագետը կարծում է, որ ընդդիմության հիմնական խնդիրը յուրօրինակ էգոիզմն է։ Ընդդիմությունը փորձում է պայքար մղել բացառապես սեփական ուժերով՝ պահելով պայքարը քաղաքական հակամարտության շրջանակում։ Զուտ քաղական պայքարը դարձնում է 16 ուժերին փակ հարթակ, ինչը նվազեցնում է դրա արդյունավետությունը։

Փաշինյանի փրկօղակը. 25-ամյա օրենքից մինչև գաղտնի պայմանագիր ու պարտադրված դեմարկացիա

«Բնակչության շրջանում լայն դժգոհություն կա Արցախում տեղի ունեցածի համար։ Բնականաբար, դժգոհությունը հարյուր տոկոսանոց չէ, բայց լայն է։ Սակայն ընդդիմությանը չի հաջողվում մոբիլիզացնել բոլոր այն մարդկանց, որոնք համաձայն չեն Արցախի հարցով Փաշինյանի քաղաքականության հետ։ Միաժամանակ ընդդիմությունում կան բազում անձինք, որոնց հանդեպ հասարակության շրջանում ոչ միանշանակ վերաբերմունք կա», - ասաց մեր զրուցակիցը։

Հասարակության բազում շերտեր պատրաստ են միանալ բողոքներին, սակայն իրենց որպես քաղաքական պայքարի մաս չեն տեսնում։ Քաղաքագետը կարծում է, որ շարժման քաղաքական բնույթը սահմանափակում է ընդդիմության հնարավորությունները։

Митинг оппозиции (22 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ընդդիմադիրները գիշերը Հանրապետության հրապարակում են անցկացնելու

Միքայելյանը զուգահեռներ է անցկացնում այդ շարժման ու 2018 թվականի «թավշյա հեղափոխության» հետ, նշելով, որ ավելի քան երկու տարվա վաղեմության ակցիաները շատ ավելի լավ, գրագետ ու արդյունավետ կերպով էին կազմակերպված։

«2018 թվականի ակցիաներում ամեն  ինչ մանրամասն մտածված էր, կային տարերային, բայց լավ համակարգված գործողություններ։ Այստեղ հակառակը՝ համակարգման ու ծրագրման մակարդակն ավելի ցածր է։ Շտաբի աշխատանքի որակն այդքան էլ բարձր չէ։ Համենայն դեպս՝ կողքից այդպես է թվում», - ավելացրեց նա։

Միքայելյանը շարունակեց, որ վարչապետը իշխանությունը պահելու հնարավորություն ունի։ Փորձագետի տեսակետից՝ եթե վարչապետը կարծեր, որ դատապարտված է, հիմա արդեն բանակցություններ կսկսեր ընդդիմության հետ։

 «Սակայն պետք չէ չափազանցնել այդ շանսերը։ Կարծում եմ՝ դրանք 50%-ից պակաս են։ Բանն այն է, որ ցուցարարներին միավորող խնդիրն այն խնդիրը չէ, որը կարող է կորցնել իր արդիականությունը, կարող է «հանգել» և այլն։ Որքան էլ Փաշինյանը փորձի շրջանցել ղարաբաղյան թեմատիկան, վաղ թե ուշ ստիպված է լինելու վերադառնալ դրան», - ընդգծեց քաղաքագետը։

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Երևանում՝ լուսանկարներով

Լրահոս
0