Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ հատվածներում մերկասառույց է

© Sputnik / Armenuhi Mkhoyan / Заснеженные дороги. Армения
Заснеженные дороги. Армения  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մերկասառույց է Վարդենյաց լեռնանցքի, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհների որոշ հատվածներում։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Туман - Sputnik Արմենիա
Հայաստանի որոշ հատվածներում գիշերը օդի ջերմաստիճանը -23–ի կհասնի. եղանակի տեսություն

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, սակայն օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։

Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Լրահոս
0