Սևանում կարգի փոփոխությունից հետո էլ անօրինական որսը շարունակվում է

© Sputnik / Aram NersesyanРыбак на озере Севан, Гегаркуник
Рыбак на озере Севан, Гегаркуник - Sputnik Արմենիա
Սիգի ձվադրման սեզոնով պայմանավորված` 2020 թվականի դեկտեմբերին ու 2021 թվականի հունվարին ձկան որսը ՀՀ-ում արգելված է:

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առգրավվել է Սևանից ապօրինի որսված 5 153 հատ (1 837 կգ ընդհանուր քաշով) սիգ տեսակի ձուկ:

Տեսչությունը հիշեցնում է, որ սիգի ձվադրման սեզոնով պայմանավորված` 2020 թվականի դեկտեմբերին ու 2021 թվականի հունվարին ձկան որսը ՀՀ-ում արգելված է:

Романос Петросян - Sputnik Արմենիա
Ռոմանոս Պետրոսյանը դիմել է որսի սիրահարներին

Բացի այդ տեսչության աշխատակիցները՝ ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում Սևանա լճից դուրս են բերել 22 հատ`  յուրաքանչյուրը 100-ական մետր երկարությամբ, պոլիէթիլենային ձկնորսական ցանց:

Կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 9.185.750 ՀՀ դրամ:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ առգրավված ձկները փոխանցվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, «Գավառի» մանկատուն, «Դիլիջանի» գիշերօթիկ դպրոց, Դիլիջանի քաղաքապետարան և ՀՀ պաշտպանության նախարարություն: Ընդ որում, Դիլիջանի քաղաքապետարանից ապօրինի որսված ձկները փոխանցվել են Արցախից ժամանած և Դիլիջանում ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին:

Հիշեցնենք, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունն այս տարի Սևանից ձկնորսության համար հատուկ կարգ է սահմանել՝ հրաժարվելով 10 տարի գործած արգելքից:

Նոր կարգի համաձայն` սիգի որսի թույլատրելի քանակ է սահմանվել 4,5 տոննան: Իսկ Սևանում ձկնորսություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք պետք է հայտ ներկայացնեն «Սևան ազգային պարկ»:

Հայտի բավարարումից հետո պայմանագիր է կնքվում ձկնորսի և նախարարության միջև:

Որոշումները շտապ են կայացվել․ իշխանական պատգամավորը դեմ է սիգի որսի հետ կապված ծրագրին

Դրանից հետո ձկնորսն իր լողամիջոցով պետք է մոտենա Սևանի շուրջը տեղակայված 17 հսկիչ տեղամասերից մեկին, գրանցի լողամիջոցն ու ֆիքսի ձկնորսության դուրս գալու ժամանակը։

Երբ որսն իրականացված է, ձկնորսը «Սևան ազգային պարկի» աշխատակցի հետ պետք է հաշվարկի որսված ձկան քանակը և յուրաքանչյուր 1 կգ–ի դիմաց վճարի 65 դրամ բնօգտագործման վճար։

Ընդ որում` թույլատրվում է որսալ միայն 500 գրամից մեծ սիգերը: Եթե որսի մեջ առկա են մանրաձկներ, ապա կազմվում է արձանագրություն։ Մանրաձուկն առգրավվում է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала