Աշխարհում Հայաստանի իմիջի փոփոխություն և ոչ միայն. ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը

© Sputnik / Владимир АстапковичМонастырь Татев в Сюникской области Армении.
Монастырь Татев в Сюникской области Армении. - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
Բաժանորդագրվեք
Մասնագետները հիշեցրել են, որ առանց զբոսաշրջության Հայաստանում գրեթե անհնար է վերականգնել տնտեսությունը։ Բացի այդ, վաղուց ժամանակն է կապիտալիզացնել պատմամշակութային ժառանգությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Աշխարհում Հայաստանի իմիջի փոփոխություն, ագրեսիվ մարքեթինգային քաղաքականության գործարկում և պատմամշակութային ներուժի կապիտալիզացիա. հենց այս քայլերն են զբոսաշրջության ոլորտը դուրս բերելու ճգնաժամից և դնելու ճիշտ ռելսերի վրա: Դրանում համոզված է զբոսաշրջության պետական կոմիտեի նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանը։

Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ Հայաստանի հետպատերազմյան նոր իմիջի ձևավորումն է հենց դառնալու այն բանալին, որը ոլորտը փրկելու է փլուզումից և դուրս է բերելու այս վիճակից։

6 документальных фильмов об Армении, обязательных к просмотру - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
Անհրաժեշտ է միջազգային միջոցառումներ կազմակերպել Հայաստանում. Ապրեսյան

«Անհրաժեշտ է աշխարհին ներկայանալ նոր ձևաչափով, չկենտրոնանալ պատերազմի և հետպատերազմական խնդիրների վրա։ Դա կլինի լավագույն պատասխանն այս ամենին»,- ասաց Զեյթունցյանը ։

Նրա խոսքով՝ հեծանիվ հայտնագործելու կարիք չկա, Հայաստանը պատերազմով անցած առաջին երկիրը չէ, կարելի է փոխառել այլ պետությունների փորձը, որոնք բախվել են նման իրավիճակի և կարողացել են դրանից հետո զբոսաշրջությունը դնել ռելսերի վրա։

Զեյթունցյանը նշեց, որ բոլոր դեպքերում այդ պետությունների ռազմավարությունը միանման է եղել՝ ագրեսիվ մարքեթինգային արշավ աշխարհում երկրի մասին պատկերացումը փոխելու ուղղությամբ։ Հայաստանի դեպքում, նրա խոսքով, կարելի է օգտագործել այն, ինչ արդեն կա։

«Մենք անընդհատ հպարտանում ենք, որ Հայաստանը քրիստոնեություն ընդունած առաջին երկիրն է։ Սակայն այդ մասին միայն մենք գիտենք։ Պետք է օգտագործել եղած պատմամշակութային ներուժը»,-ասաց Զեյթունցյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ իշխանությունները պետք է ոլորտի զարգացման ռազմավարություն ձևավորեն, և որոշ ժամանակ անց այն արդյունք կապահովի, այդ թվում՝ նյութական։

Զեյթունցյանն անդրադարձավ նաև սպասարկման ոլորտին, որը նույնպես խնդիրների առաջ է կանգնել։ Նա նշեց, որ այսօրվանից Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմքի վրա գործարկվել է սպասարկման ոլորտում, հյուրանոցային բիզնեսում ներգրավված մարդկանց վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագիրը։

Հնդիկ ընտանիքն իր ռեստորանում պատերազմի օրերին կերակրել է 500 արցախցու. տեսանյութ

Ծրագիրը նախատեսված է մեկ տարվա համար, այն բաղկացած է նախապատրաստական դասընթացից (անգլերեն, հաղորդակցություն, հաշվապահական դասընթացներ, մաթեմատիկա) և հիմնական դասընթացից (հյուրընկալություն, կորպորատիվ մարքեթինգ և այլն)։

Իր հերթին Հայաստանի Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին նշեց, որ զբոսաշրջության ոլորտն ամենից շատն է տուժել կորոնավիրուսային վարակից:

«Այն պետք է վերականգնել ամենասեղմ ժամկետում, որպեսզի կանխենք փլուզումը։ Պետք է հասկանալ, որ զբոսաշրջության ոլորտը երկրի տնտեսության կատալիզատորներից մեկն է և առանց դրա անհնար է»,-ասաց Ապրեսյանը։

Начальник управления государственного сотрудничества Комитета государственных доходов Сурен Мелик-Исраелян - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
Հայաստանը կունենա մաքսային կցորդ Եվրոպական միությունում

Միայն 2019 թ․-ին 1 մլն 894 հազար զբոսաշրջային այցելություններից երկրի համախառն եկամուտը կազմել է 1,5 մլրդ դոլար: Դրանից բյուջե է մուտքագրվել մոտ 300 մլն դոլարը։

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է սեղմ ժամկետում ձևավորել 2021-2024 թթ. զարգացման ծրագիրը, որը պետք է նախատեսի զբոսաշրջային հոսքի կրկնակի ավելացում, ներդրումային միջավայրի բարելավում: Ապրեսյանը նաև կարևոր է համարում այդ նպատակով սփյուռքի ներուժի և դիվանագիտական հնարավորությունների օգտագործումը ։

Նա նշեց, որ հատկապես պատերազմից հետո պետք է զբոսաշրջիկներին ցույց տալ, որ Հայաստանն էլ ավելի լավն է, ավելի անվտանգ, որ պատրաստ է հյուրեր ընդունել: Բացի այդ, պետք է հիշել, որ Հայաստանը ոչ թե պարտվել է պատերազմում, այլ վարել է անհավասար, անարդար 44-օրյա մարտ։ Այդ միտքը պետք է հասցնել զբոսաշրջիկներին։

«Մենք պետք է հնարավորինս արագ դուրս գանք զբոսաշրջության առումով անցանկալի երկրների ցանկից, վերականգնենք այցերի այն ռեժիմը, որը գործել է մինչև համավարակը։ Հիշեցնեմ`այն ժամանակ առանց վիզայի ռեժիմ մեզ մոտ գործում էր աշխարհի ավելի քան 60 երկրների հետ», - ասաց Ապրեսյանը։

Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է ընդլայնել բիզնեսի աջակցման ծրագրերը, քանի որ բիզնեսն ամենից շատ է տուժել իրադարձությունների պատճառով: Մասնավորապես՝ խոսքը սկզբնական փուլում 0 տոկոսով վարկերի տրամադրման, տուրօպերատորների համար դրամավարկային քաղաքականության փոփոխության (տոմսերի արժեքը, շրջանառության հարկը և այլն), ծառայությունների ոլորտի համար աշխատանքի արտոնյալ պայմանների մասին է։

Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում

Ըստ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների՝ 2020 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան կատարած զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 327 735, ինչը 75,5 տոկոսով պակաս է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում՝ 2020 թվականին մասնագետները կանխատեսում էին զբոսաշրջային հոսքի 14-15% աճ։

Հիշեցնենք, որ օդային և ցամաքային սահմանային անցակետերով Հայաստանի տարածք մուտք գործելիս օտարերկրացիները պետք է ներկայացնեն 72 ժամից ոչ ավելի վաղեմության հավաստագիր, որը հաստատում է կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը: Հակառակ դեպքում այդ քաղաքացիներին տրվում է ինքնամեկուսացման ցուցում՝ նախքան ՊՇՌ թեստի բացասական արդյունքը ստանալը։

Փաստաթուղթը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, այն բուժհաստատության ձևաթղթի վրա, որտեղ անցկացվել է թեստը՝ ուղևորի անձնական տվյալների նշումով: Հավաստագիրը պետք է ստորագրվի բուժհաստատության ղեկավարի կողմից և վավերացվի կնիքով։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала