Եղեգիսում Կարմիր գրքի բեզոարյան այծին որսացել է 23-ամյա երևանցին․ տեսանյութ

© Sputnik / Aram NersesyanБезоаровый козел
Безоаровый козел - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2021
Լեռան լանջին կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են այծի գլուխն ու մորթին։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Եղեգիս գյուղում Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծին սպանած ու մասնատած երիտասարդներից մեկը երևանցի է։ Ոստիկանության մամուլի բաժինը նոր տեղեկություններ ու նաև տեսանյութ է հրապարակել փետրվարի 4-ին Եղեգիս բնակավայրի վարչական տարածքի «Սիրանույշ» ճամբարի մոտակայքում արված ապօրինի որսի մասին։

Ոստիկանության հաղորդմամբ՝ հենց նույն օրը երեկոյան, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Հերմոն գյուղից բերման ենթարկվեց Եղեգիս գյուղի բնակիչ, 25-ամյա մի տղամարդ՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ։ Քիչ ավելի ուշ նույն կասկածանքով Եղեգիս գյուղի «Սիրանույշ» ճամբարի մոտից բերման են ենթարկվել ևս երեք անձ։

Բեզոարյան այծեր - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2020
Բեզոարյան այծերի քառյակը լավ էլ ախորժակ ունի. տեսանյութ

«Նրանցից մեկի՝ նույն գյուղի 19-ամյա բնակչի ուսապարկից անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մորթած և մաշկած կենդանու մարմին, իսկ 23-ամյա երևանցու մոտ՝ մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: Հրացանն օրինական էր, բայց նրանց արարքը՝ ոչ»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Բերման ենթարկվածները ոստիկանության ծառայողներին հայտնել են, որ մաշկազերծված կենդանին բեզոարյան այծ է։ Խոստովանել են, որ կենդանուն ժամեր առաջ երևանցին որսացել է «Սիրանույշ» ճամբարին հարակից լեռան լանջին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են այծի գլուխն ու մորթին։

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала