ԵԱՀԿ նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

© Sputnik / Asatur Yesayants / Памятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն դեռ չի եղել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. ԵԱՀԿ նախագահ Ան Լինդեն առաջիկայում կայցելի Հայաստան և Ադրբեջան: Լինդեն Twitter–ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով այդ մասին։

«Բավական օգտակար ճեպազրույց ունեցանք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցիչ` Անջեյ Կասպրշիկի հետ Ադրբեջան և Հայաստան առաջիկա այցից առաջ»,–գրել է նա։

​Լինդեի տեղադրած լուսանկարից պարզ է դառնում, որ նա ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահների հետ օնլայն զրույց է ունեցել։

Նշենք, որ սա Լինդեի` որպես ԵԱՀԿ նախագահ, Հայաստան նախատեսված առաջին այցն է։

Շվեդիայի արտգործնախարարը ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնել է 2020-ի տարեվերջին։ Լինդեն, սակայն, այս տարվա փետրվարին այցելել էր տարածաշրջան. նա եղել էր Վրաստանում, որից հետո այցելել էր Մոլդովա։

Ադրբեջան նույնպես Լինդեն այս կարգավիճակում չի այցելել։

ՌԴ ԱԳ փոխնախարարը և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են Արցախի հարցը

Լրահոս
0