Ռուսաստանը դավաճանե՞լ է Հայաստանին. Քոչարյանի պատասխանը՝ Պոզների հարցին

© Photo : provided by press office of Robert KocharyanРоберт Кочарян
Роберт Кочарян - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախկին նախագահը հիշեցրել է Պուտինի առաջարկը, որի իրագործումը կկանխեր պատերազմի ներկայիս ելքը։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում, պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը դավաճանե՞լ է Հայաստանին, ասել է` որոշ ուժեր փորձում են հակառուսական հիստերիա ստեղծել Հայաստանում:

Пресс-конференция второго президента Армении Роберта Кочаряна для российских журналистов (4 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
Ռոբերտ Քոչարյանն ասել է` ինչպես կարող էր լուծվել Արցախի հարցը

«Այս թեման բարձրաձայնվում էր տևական ժամանակ, նույնիսկ պատերազմից առաջ: Հիմնականում այն ուժերը, որոնք դժգոհ են Հայաստանում ռուսական կողմնորոշումից: Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել, և այդ նույն ուժերը նորից անում են հնարավոր առավելագույնը հակառուսական տրամադրություններ հարուցելու համար: Բայց պատերազմը հրահրողը Ռուսաստանը չէր: Ռուսաստանը հնարավոր ամեն բան արեց պատերազմը կանգնեցնելու համար», - հավելել է Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրել է հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած առաջարկը ՝ կապված ադրբեջանական բնակչությանը Շուշի վերադարձնելու պայմանով ռազմական գործողությունները դադարեցնելու հետ:

Ըստ Քոչարյանի` պատերազմը բոլորովին այլ դասավորվածությամբ դադարեցնելու հնարավորություն կար, բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն չվերցրեց նման որոշման համար: Արդյունքում Հայաստանը շատ ավելին կորցրեց, քան կկորցներ հոկտեմբերի 19-ի դրությամբ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ինքն ընդհանուր առմամբ վերաբերվում այն փաստին, որ Ռուսաստանը զենք է մատակարարել Ադրբեջանին, Քոչարյանն ասել է` եթե Ռուսաստանը չլիներ, Ադրբեջանը կարող էր զենք գնել այլ երկրներից:

 

Լրահոս
0