Ի՞նչ կտա Արմեն Սարգսյանի թբիլիսյան այցը. Վրաստանի փոխվարչապետի մեկնաբանությունը

© Sputnik / Aram NersesyanПрезидент Армении Армен Саркисян вместе с супругой Нуне Саркисян с официальным визитом прибыл в Грузию (15 апреля 2021). Тбилиси
Президент Армении Армен Саркисян вместе с супругой Нуне Саркисян с официальным визитом прибыл в Грузию (15 апреля 2021). Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Վրաստանում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը համարում են ժամանակին, հատկապես տարածաշրջանում ստեղծված իրավիճակից հետո:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանյկյունից կարևոր իրադարձություն է համարում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այցը Վրաստան: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Վրաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Զուրաբիշվիլիի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսի է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Նրան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Դավիթ Զալկալիանին։

«Այցն իրականացվում է պատմական կարևոր ժամանակահատվածում։ Բնականաբար, լավ հնարավորություն կա, որպեսզի քննարկվեն երկկողմ հարաբերությունների բոլոր հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանի իրադրությունը», - ասել է Զալկալիանին:

Նա նշել է, որ այցի ընթացքում կողմերը հնարավորություն կունենան խոսելու այն դինամիկայի մասին, որը պահպանվել է հայ-վրացական հարաբերություններում վերջին տարիներին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հեռանկարների մասին:

Զալկալիանիի խոսքով ՝ այսօր կարևոր է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումների փոխանակումը, նաև այն առումով, թե ինչ է անհրաժեշտ անել տարածաշրջանի շարունակական կայունության և զարգացման համար:

«Վստահ եմ, որ այս այցից հետո մեր հարաբերությունները որակական նոր փուլ կտեղափոխվեն», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ անգամ է այցելում Վրաստան։ Առաջին անգամ նա Թբիլիսի էր մեկնել 2018 թվականի մայիսի 26-ին Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահը մասնակցել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала