Աշխատանքային խորհրդակցություն ՊՆ–ում. քննարկվել են ԶՈւ–ի առջև ծառացած հիմնական խնդիրները

© Photo : official site of the MoD of RAМинистр обороны Вагаршак Арутюнян представил новоназначенного первого заместителя начальника Генштаба ВС генерал-майора Аршака Карапетяна (16 апреля 2021). Еревaн
Министр обороны Вагаршак Арутюнян представил новоназначенного первого заместителя начальника Генштаба ВС генерал-майора Аршака Карапетяна (16 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Исполняющий обязанности начальника полиции Арман Саркисян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2021
Բանակի փոփոխության հետ կապված ամեն ինչ քննարկվում է ՌԴ–ի հետ. փոխնախարար

Ըստ հաղորդագրության` նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նորանշանակ առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին: Բարձր գնահատելով նրա մասնագիտական գիտելիքները, փորձն ու ծառայողական ուղին զինված ուժերում՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը Արշակ Կարապետյանին կարևոր այս պաշտոնում մաղթել է արդյունավետ աշխատանք և հաջողություններ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հետպատերազմական շրջանում զինված ուժերի առջև ծառացած հիմնական խնդիրները, բանակի մարտունակության ու կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները և այդ ուղղությամբ զորամասերում տարվող աշխատանքների արդյունքները:

ԳՇ պետը և Հարությունյանը վարչապետին խորհուրդ են տվել ԶՈւ–ում կոշտ պաշտոնանկություններ անել

Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի ավարտից հետո անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, զինծառայողների արձակուրդների տրամադրման գործընթացին, զորամասերում առօրյա ծառայության կազմակերպանն ու առաջնագծում մարտական հերթապահության անվտանգային միջոցառումներին առնչվող տարաբնույթ հարցերի:

Բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ` նախանշելով առաջիկա աշխատանքների գլխավոր ուղղությունները:

ՌԴ–ում հայ–ռուսական զորավարժություններ կանցկացվեն. Հարությունյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Լրահոս
0