Մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները

© Photo : Facebook / Унан ТадевосянВид на крепость Шуши и купол церкви Казанчецоц
Вид на крепость Шуши и купол церкви Казанчецоц - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունան Թադևոսյանը տեղեկացրել է, որ անգմբեթ եկեղեցու լուսանկարը մի քանի օր առաջ է արել։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը և անգմբեթ վանքի լուսանկարը հրապարակել։

© Photo : Facebook / Մասիս ԲեգլարյանԱնգմբեթ մնացած Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին
Մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2021
Անգմբեթ մնացած Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին

«Ձեր դժբախտությունը ձեր ուղեղի մեջ է, դժգունությունը` թրքահպատակության և ապիկարության։ Դուք այդպես էլ չհասկացաք մեր հոգու ցավը»,–վրդովված գրել է նա։

Թադևոսյանը տեղեկացրել է, որ լուսանկարը մի քանի օր առաջ է նկարել։

Ղազանչեցոցի վրա հարձակումը հնարավոր է՝ ռազմական հանցագործություն է. Human Rights Watch

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9–ին ընդունված եռակողմ հայտարարությամբ Շուշի բերդաքաղաքն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մինչ այդ` հոկտեմբերի 8-ին, ադրբեջանական զինուժի կողմից 2 ժամվա տարբերությամբ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին կրկնակի հրետակոծություն ենթարկվեց։

Լրահոս
0