ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով ժամանեց Հայաստան:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վրացական պատվիրակությանը դիմավորեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայաստանյան այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կտրվի պաշտոնական ընթրիք:
Ղարիբաշվիլին նախկինում Հայաստան է այցելել ինչպես Վրաստանի վարչապետի կարգավիճակով` 2014-ին և 2019-ին, այնպես էլ 2020–ին` որպես պաշտպանության նախարար: