ԵԱՏՄ-ն ձգտում է նվազագույնի հասցնել ներմուծման ազդեցությունը դեղերի շուկայի վրա. Քամալյան

© Sputnik / Vladimir TrefilovМинистр по промышленности и агропромышленному комплексу ЕЭК Артак Камалян
Министр по промышленности и агропромышленному комплексу ЕЭК Артак Камалян - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
ԵԱՏՄ-ում դեղագործական արդյունաբերության զարգացման միջոցառումների ցանկի հաստատումը կօգնի ընդլայնել դեղագործական ոլորտի համատեղ արտադրությունները։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. ԵԱՏՄ-ն ձգտում է նվազագույնի հասցնել ներմուծման ազդեցությունը միութենական դեղերի շուկայի վրա, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանը:

Президент Казахстана Касым-Жомарт Токаев на заседании Высшего Евразийского экономического совета и глав приглашенных государств (29 мая 2019). Нур-Султан - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
ԵԱՏՄ երկրները պետք է միասին արտահանեն գյուղմթերքը․ Ղազախստանի նախագահ

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշում էր ընդունել մինչև 2024թ. մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված ռազմավարական կարևոր դեղերով և դեղագործական նյութերով ԵԱՏՄ երկրների ապահովվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև Միությունում դրանց արտադրության հաստատման համար:

Ինչպես ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ՝ ԵԱՏՄ-ում դեղագործական արդյունաբերության զարգացման միջոցառումների ցանկի հաստատումը կօգնի ընդլայնել կոոպերատիվ համագործակցությունն ու միութենական երկրների բիզնեսի աջակցման միջոցները:

«Հաշվի առնելով նախորդ՝ կարանտինային տարվա բացասական փորձը, երբ դեղերի հետ կապված իրավիճակը մեր որոշ երկրներում մոտ էր կրիտիկականին, մենք խնդիր ենք դրել ապահովել ոլորտի կայունությունը և նվազագույնի հասցնել ներմուծման ազդեցությունը միութենական դեղերի շուկայի վրա», - հայտարարել է Քամալյանը, որի խոսքը մեջբերում է ԵՏՀ կայքը:

Նրա խոսքով ՝ այդ ծրագրի իրականացումը կնպաստի ԵԱՏՄ երկրներում առավել կարևոր դեղային պատրաստուկների, պատվաստանյութերի և դեղագործական նյութերի արտադրության ամբողջական ցիկլի ստեղծմանը, ինչն իր հերթին կնպաստի, որպեսզի Միության պետություններն անկախ լինեն երրորդ երկրներից մատակարարումների հարցում:

Ադրբեջանը չի մասնակցել ԵԱՏՄ նիստին, քանի որ Հայաստանը չի համաձայնել. Մհեր Գրիգորյան

Մշակված փաստաթուղթը նախատեսվում է մինչև տարեվերջ ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի հաստատմանը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала