Ով կպատկերացներ, որ կտեսնենք Ալիևին և Էրդողանին Շուշիի կենտրոնում գրկախառնվելիս ու պարելիս

© Photo : press office of the President of Azerbaijan via SputnikПрезиденты Турции и Азербайджана Реджеп Тайип Эрдоган и Ильхам Алиев подписывают декларацию о союзнических соглашениях (15 июня 2021). Шуши
Президенты Турции и Азербайджана Реджеп Тайип Эрдоган и Ильхам Алиев подписывают декларацию о союзнических соглашениях (15 июня 2021). Шуши - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
​Եկեք անկեղծ լինենք։ Ֆուտբոլային այս օրերին մարդ ակամա մտաբերում է ֆուտբոլային դիվանագիտությունը, որն այդպես էլ չհանգեցրեց Թուրքիայի և Հայաստանի բնականոն հարաբերությունների հաստատմանը։ Ինչո՞ւ չհանգեցրեց։
Ո′վ կպատկերացներ. թուրք-ադրբեջանական մերձեցումը՝ հայ մշակույթի կենտրոնում

Հիշենք. 2008-2009 թվականներին նախ հանդիպեցին երկու նախագահները՝ Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլը, իսկ հետո արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին, այսպես կոչված, Ցյուրիխի արձանագրությունները, որոնք պիտի վավերացվեին խորհրդարաններում, բայց այդպես էլ մնացին թղթի վրա։ Երևի թե հիմնական պատճառը Ադրբեջանն էր, որտեղից շարունակ հնչում էր անթաքույց դժգոհությունը Անկարայի հասցեին. «Ինչպե՞ս թե՝ հա′մ անընդհատ հավաստիացնում եք մեզ, թե երկու պետություն ենք, բայց մեկ ազգ, հա′մ էլ սիրաբանում եք Երևանի հետ»։ Ու Թուրքիան ի վերջո տեղի տվեց ադրբեջանցիների ճնշմանը, իսկ մենք շարունակում էինք համոզել՝ լա′վ, բայց ինչպե՞ս կարող է Թուրքիայի նման հզոր պետությունը ընկրկել երրորդ երկրի առջև։

Евгений Сатановский - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
«Էրդողանը կայսրություն է կառուցում». Սատանովսկին` Շուշիում Ադրբեջանի հետ հռչակագրի մասին

​Ինչու եմ այսօր հիշեցնում ավելի քան տասը տարի առաջ կատարված այդ իրադարձությունների մասին։ Որովհետև եթե այն ժամանակ Թուրքիան իրոք մեզ պատասխանելու բան չուներ, ապա հիմա արդեն կարող է շատ հանգիստ հիմնավորել՝ այո′, մենք չենք էլ թաքցնում, որ մեր արտաքին քաղաքականությունը կառուցում ենք՝ հաշվի առնելով եղբայրական Ադրբեջանի շահերը, որովհետև այսուհետ շատ լուրջ իրավական հիմք ունենք դրա համար՝ այս շաբաթ Շուշիում ստորագրել ենք Ադրբեջանի հետ չափազանց սերտ հարաբերություններ զարգացնելու վերաբերյալ պայմանագիրը և հիմա արդեն կոնկրետ պարտավորություններ ունենք այդ երկրի հանդեպ։

​Իրականում Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի՝ երեքշաբթի օրը Ղարաբաղում ստորագրած համաձայնագիրը պարզապես ամրագրում է այն, ինչ արդեն գոյություն ունի և աշխատում է։ Տնտեսական հարաբերություններ։ Ախր այս գարնանը սկսեց գործել երկու երկրների միջև ազատ առևտրի մասին պայմանագիրը, և Անկարան խոստանում է 15 միլիարդ դոլարի հասցնել ապրանքաշրջանառության ծավալը՝ դուրս մղելով Իտալիային առաջին հորիզոնականից և դառնալով Ադրբեջանի թիվ մեկ առևտրային գործընկերը։ Դե իսկ վիզաները երկու երկրները փոխադարձաբար վերացրել են դեռ մի քանի տարի առաջ։

Հյուպատոսություն Շուշիում, Հայաստանի հետ աշխատելու առաջարկ. ինչ է ասել Էրդողանն Արցախում

​Այժմ նաև շատ է խոսվում այն մասին, որ արցախյան այս վերջին պատերազմից հետո Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ լավ հնարավորություն է ստեղծվել Հայաստանով ճանապարհ բացելու համար։ Միանգամից ասեմ, որ բոլորովին մտադիր չեմ մանրամասն քննարկելու այդ հարցը, որովհետև հենց որ մեկը խոսում է Մեղրու միջանցքի մասին, մյուսն անմիջապես հակադարձում է՝ չհամարձակվե′ք դա միջանցք անվանել, ուղղակի վերականգնվում է հաղորդակցությունը, իսկ դա շատ լավ բան է։ Խոստովանեմ, երբեք չեմ հասկացել, թե ինչ սկզբունքային նշանակություն ունի՝ Թուրքիան մեր տարածքում բացվող միջանցքո՞վ, օդային կամրջո՞վ, թե՞ անտառային արահետով դուրս կգա դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա, բայց ախր նման հնարավորություն Անկարան վաղուց արդեն ունի՝ օգտագործելով Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին և այլ ճանապարհներ։

​Իհարկե, մեզ ամենից շատ հետաքրքրող և մտահոգող հարցը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունն է։ Բայց ախր այդ համագործակցությունն էլ վաղուց կա, և դրա դառը պտուղները բոլորս զգացել ենք աշնանը։ «Բայրաքթար»՝ թուրքական արտադրության այս անօդաչու սարքի անունը հիմա արդեն նույնիսկ հայ դպրոցականները գիտեն։

Панорама города Шуши - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Նոր օրենք՝ Արցախում. Շուշիին ու բռնազավթված մյուս տարածքներին կշնորհվի հատուկ կարգավիճակ

ԲիԲիՍի-ն հավաստում է՝ «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ամենահայտնի անօդաչու սարքն էր «Բայրաքթարը»։ Թուրքական անօդաչու սարքերը բեկումնային դեր կատարեցին՝ թույլ տալով ադրբեջանական բանակին ռազմի դաշտում անվիճելի առավելության հասնել հայկական զինուժի նկատմամբ», փաստում է ԲիԲիՍի-ն, մեջբերելով քաղաքական մեկնաբան Շահին Ջաֆարլիին. «Գաղտնիք չէ, որ Թուրքիան կարևոր դեր խաղաց՝ ապահովելով Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Եվ Ռեջեփ Էրդողանի այցը Շուշի հաղթարշավի է նմանվում»։

​Իհարկե, Շուշիի համաձայնագիրը երկու երկրների սերտ համագործակցության նոր փուլ է խորհրդանշում, սակայն եթե այն ստորագրվեր Անկարայում կամ Բաքվում, դժվար թե մենք՝ հայերս, այդքան բուռն արձագանքեինք։ Բայց թուրք-ադրբեջանական պայմանագիր հայ մշակույթի ամենահայտնի կենտրոններից մեկո՞ւմ՝ Շուշիո՞ւմ։ Անկեղծ ասեմ՝ նույնիսկ իմանալով, որ վերջին երեք տարվա ընթացքում բառացիորեն ամեն ինչ հնարավոր է դարձել, էլի չէի պատկերացնի, որ կյանքումս երբևէ կտեսնեմ Ալիևին և Էրդողանին Շուշիի կենտրոնում գրկախառնվելիս ու պարելիս։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն