Փաշինյանի կուսակցությունը պարզաբանել է` ինչու է իրենց պաստառը հայտնվել պատկերասրահի շենքին

© Sputnik / Aram NersesyanОформление с агитрекламой партии Гражданский договор на здании Национальной галереи Армении
Оформление с агитрекламой партии Гражданский договор на здании Национальной галереи Армении - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Օրենքը թույլ է տալիս քարոզչական նյութերն օգտագործել անմիջապես միջոցառման ժամանակ, ոչ թե դրանից 8-10 ժամ առաջ։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարզաբանել է, թե ինչպես է իրենց քարոզչական պաստառը հայտնվել Հայաստանի ազգային պատկերասրահի շենքի պատերին։

И.о. премьер-министра Никол Пашинян во время предвыборной агиткампании в Армавирской области (7 июня 2021). Гай - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում ենք 1000 դոլար պարգև. Փաշինյան

«Ի պատասխան հարցումների հայտնում ենք, որ այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական հանրահավաքը, որի շրջանակում բեմի հետնամասում կախվել են պաստառներ, որոնք հանրահավաքի ձևավորման մի մասն են կազմում: Հանրահավաքից անմիջապես հետո պաստառները կհանվեն»,– ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ պատկերասրահի շենքի վրա հայտնված պաստառը սուր քննադատության պատճառ է դարձել: Ընտրությունների վերահսկման կոմիտեն հաղորդագրություն է տարածել. «Օրենքը թույլ է տալիս նմանաբնույթ քարոզչական նյութեր օգտագործել՝ բացառապես քարոզչական միջոցառման ժամանակ, այլ ոչ թե դրանից 8-10 ժամ առաջ։ Պահանջում ենք վերացնել խախտումը»։

Պաստառը քննարկման թեմա է դարձել սոցցանցերում։ «Մեկն էլ Գառնի–Գեղարդի վրա կախեք։ Հայկ ջան, սիրուն չի։ Լավ ա` գոնե թուրքական դրոշը չեն կախել»,-գրել են օգտատերերը։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին։ Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է հունիսի 7-ին։

«Չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու». Փաշինյանը կրկին սպառնացել է Զանգեզուրի կոմբինատին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն