Ինչպես վանեցի հայը գրավեց Սան Ֆրանցիսկոն

© Photo : Binksternet / Public DomainДеталь картины, вырезанной Хейгом Патигианом в 1919 году над главным входом в здание Метрополитен Лайф (ныне отель San Francisco Ritz Carlton)
Деталь картины, вырезанной Хейгом Патигианом в 1919 году над главным входом в здание Метрополитен Лайф (ныне отель San Francisco Ritz Carlton) - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Եթե հանկարծ ճակատագրի բերումով հայտնվեք աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում, կարող եք շատ բան իմանալ դրա մասին Հայկ Բատիկյանի աշխատանքներից, որոնք սփռված են Սան Ֆրանցիսկոյով մեկ։ Այս տարի նշանավոր քանդակագործի145-ամյակն է։

Սան Ֆրանցիսկոյի պատմությունը կարելի է ուսումնասիրել Հայկ Բատիկյանի, նույն ինքը` Հեյգ Փատիկյանի աշխատանքներով։

Ծնունդով վանեցի քանդակագործին, որի ստեղծագործությունն անքակտելիորեն կապված է գեղատեսիլ քաղաքի կայացման հետ, այժմ քչերն են ճանաչում։ Այնուամենայնիվ, շնորհալի և արտասովոր աշխատասեր քանդակագործի վաստակը թույլ է տալիս դասել նրան ինչպես հայկական, այնպես էլ ամերիկյան մշակույթի ամենանշանավոր գործիչների շարքում։

© Photo : Из архива Рафаэля АкопджанянаԱբրահամ Լինքոլնի արձանը
Ինչպես վանեցի հայը գրավեց Սան Ֆրանցիսկոն - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Աբրահամ Լինքոլնի արձանը

Հենց նրա Աբրահամ Լինքոլնն է «նստած» Սիթի-Հոլի շենքի դիմաց, ընդ որում` ամերիկյան որոշ աղբյուրներում նշվում է, որ Սան Ֆրանցիսկոյի Լինքոլնը երկրի լավագույն հուշարձաններից է: Անմիջապես քաղաքապետարանի նախասրահում տեղադրվել են քաղաքի ականավոր պետական գործիչների կիսանդրիները։ Դրանք բոլորը Բատիկյանի գործերն են։

Մեր հայրենակցի աշխատանքը զարդարում է Ritz-Carlton հյուրանոցի ֆրոնտոնը։

© Photo : Из архива Рафаэля АкопджанянаԳեներալ Ջոն Պերշինգի արձանը
Ինչպես վանեցի հայը գրավեց Սան Ֆրանցիսկոն - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Գեներալ Ջոն Պերշինգի արձանը

Հայտնի է գեներալ Ջոն Պերշինգի` նրա պատրաստած արձանը։

Նրա գլուխգործոցների թվում են Հելեն Կալիֆոռնիացին, որը ցուցադրվում է Սան Ֆրանցիսկոյի դե Յանգի թանգարանում։ Սա ամերիկացի թենիսիստուհի Հելեն Ուիլսի կիսանդրին է։ Նա հայտնի է դարձել նրանով, որ 9 տարի զբաղեցրել է առաջին տեղը կանանց թենիսում։

CC BY-SA 4.0 / Cullen328 / Helen of California by Haig PatigianՀելեն Ուիլսի կիսանդրին
Ինչպես վանեցի հայը գրավեց Սան Ֆրանցիսկոն - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Հելեն Ուիլսի կիսանդրին

Հայտնի է նաև «Սնափառություն» անվանումով քանդակը, որը 1916 թվականին ցուցադրվել է Գեղարվեստի պալատում։ 

© Photo : Haig Patigian / Public Domain«Սնափառություն»
Ինչպես վանեցի հայը գրավեց Սան Ֆրանցիսկոն - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
«Սնափառություն»

«Հայերի ճամփորդությունները» գրքում Ռաֆայել Հակոբջանյանը, որը բացահայտել է Հայկ Բատիկյանի արվեստը ռուսալեզու ընթերցողին, գրում է, որ իր գլխավոր արձանը քանդակագործը կառուցել է 1932 թվականին Ջորջ Վաշինգտոնի անվան պուրակում: Կամավոր-հրշեջներին նվիրված այս հուշարձանը քաղաքի համար առանցքային կարևորություն է ստացել։

© Photo : Из архива Рафаэля АкопджанянаԿամավոր-հրշեջներին նվիրված հուշարձան
Ինչպես վանեցի հայը գրավեց Սան Ֆրանցիսկոն - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Կամավոր-հրշեջներին նվիրված հուշարձան

Վանեցի հայի նախագծած առանձնատանը երկար ժամանակ ապրել է Հոլիվուդի աստղ Նիկոլաս Քեյջը։ Նա վաճառքի է հանել չորս հարկանի տունն անցյալ տարի 10,95 մլն դոլարով։

Հայտնի և շատ խորհրդավոր Բոհեմյան ակումբի՝ Սան Ֆրանցիսկոյի Բոհեմյան պուրակում 12 մետր բարձրությամբ բուն Հայկ Բատիկյանի ստեղծագործությունն է։ Հետաքրքիր է, որ նա չորս անգամ գլխավորել է Բոհեմյան հեղինակավոր ակումբը։ Կարևոր է նշել, որ ակումբը, որն այժմ համաշխարհային քաղաքական վերնախավի հավաքատեղին է, այն ժամանակ միավորում էր նշանավոր գրողներին, բանաստեղծներին, արվեստագետներին, գիտնականներին, ինժեներներին…

Վերը թվարկվածները հայ քանդակագործի աշխատանքների համառոտ ցանկն է։ Բայց քանդակագործի ճակատագիրը  նրա ստեղծագործությունից պակաս հետաքրքիր ու «բազմազան» չէ։

Փրկարար լուծում

Շատ հնարավոր է, որ քանդակագործի հանճարն այդպես էլ չդրսևորվեր, ու նա դեռ շատ երիտասարդ տարիքում սպանվեր թուրքերի ձեռքից, եթե չլիներ հոր` այն ժամանակների համար տարօրինակ զբաղմունքը։

Актер из Парижа Сипан Мурадян и музыкант из Иерусалима Апо Саакян - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2021
Պատերազմն արագացրեց. երուսաղեմցի երաժիշտն ու փարիզեցի դերասանը Հայաստան են տեղափոխվել

Հակոբջանյանն իր գրքում գրում է. «1880-ի ամռանը Վանում անհավանական աշխուժություն էր տիրում։ Տեղի դպրոցի ուսուցիչ, պատվարժան Ավետիսը քաղաքում շրջում էր եռոտանու վրա ինչ-որ անհայտ ապարատի հետ, իսկ երկու օր անց բնակիչներին հայրենի Վանի տեսարաններով նկարներ էր ցուցադրում։ Ապշած բազմությունը քայլում էր Ավետիսի հետևից՝ հիանալով նրա հրաշք սարքով, որը հենց Նյու Յորքից էր բերվել։ Սակայն արնախում Աբդուլ Համիդի մոլեռանդ  Օսմանյան Թուրքիայում հրաշքներին չէին վստահում։

Թուրք խուզարկուները շուտով հետաքրքրվեցին կասկածելի նկարներով. դրանց հեղինակին պատրաստվում էին մեղադրանք ներկայացնել ռուս ինքնակալ միապետի օգտին լրտեսության համար: Բայց հնարամիտ ուսուցիչը նախապես անհետացել էր քաղաքից և մի քանի ամիս անց հայտնվել ամերիկյան Ֆրեզնոյում, որը 19-րդ դարի վերջին ապաստան էր տվել հայ փախստականների առաջին ալիքին։

Վանեցի ուսուցիչն արագորեն հարմարվել էր նոր հայրենիքում, վերաորակավորվել որպես շինարարի և աշխատանք գտել երկաթուղում։ Անհրաժեշտ գումարը  հավաքելուց հետո նա փող է ուղարկել կնոջը` Մարինեին, ու նա հինգ երեխաների հետ բարեհաջող հասել է Ամերիկա։ Ավետիսը չէր էլ պատկերացնում, թե ինչ սպանդից էր փրկել ընտանիքին։

Հայկ Բատիկյանը նրա երեխաներից մեկն է, որը ծնվել էր Վանում 1876 թվականին։ 15 տարեկանում հայտնվելով Ամերիկայում՝ նա, ինչպես և բոլոր ամերիկացի դեռահասները, ամառային արձակուրդներին խաղողի տնկարկներում աշխատելով գումար էր վաստակում։

Էրմիտաժը բողոք է ստացել․ մերկ քանդակները վատ են ազդում երեխաների վրա

Մի անգամ խաղողի այգիների սեփականատերը նկատել է, որ ճաշի ընդմիջման ժամանակ տղան ինչ-որ քանդակ է անում կավից։ Արձանիկները նայելուց հետո նա առաջարկել է Հայկին... նկարազարդել  քաղաքի ցուցանակները։ Պատանին այնքան հաջող է կատարել այդ առաջադրանքը, որ քաղաքացիները, զուգվում–զարդարվում ու զբոսնում էին փողոցներով, ասես Վերնիսաժում՝ հիանալով հայ ներգաղթյալի որդու նկարչությամբ։ Մի փոքր մեծանալով՝ Հայկը, հարազատների ու ընկերների պնդմամբ, ընդունվել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի դպրոց։

Սա նախախնամություն է

Հենց այդպես էլ ամեն ինչ սկսվեց։ 1904 թվականին քաղաք էր ժամանել միլիոնատեր Ջորջ Զենդերը Արկադայից, որը տարված էր նախագահ Մակ–Քինլիի հուշարձանը տեղադրելու գաղափարով։ Միլիոնատիրոջ ընկերներից մեկը ծանոթացրել է նրան 28-ամյա Բատիկյանի հետ։

- Որքա՞ն գումար կուզեիք նման աշխատանքի համար,– հարցրել է Ջորջ Զենդերը՝ ներկայացնելով հուշարձանի ստեղծման իր ցանկությունը։

Պատանին երկչոտելով ասել է 15 հազար դոլար՝ ներկայիս գներով գրեթե կես միլիոն դոլար: Պարոն Զենդերը երկար դադարից հետո համաձայնել է:

Իր կյանքի հաջորդ երկու տարիները Բատիկյանը նվիրել է այդ հուշարձանի վրա աշխատանքին։ Երբ բրոնզե հուշարձանը վերջապես պատրաստ էր Արկադա  ուղարկելուն, հեղի ունեցավ Սան Ֆրանցիսկոսի երկրաշարժը։

Гарни, Армения - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
Ոչ պատահական այցելություն, կամ ինչպես է Թուրքիան զբոսաշրջիկ «բերում» Հայաստան

Քաղաքը միանգամից փլուզվեց ... Արհեստանոցից, որտեղ պատրաստում էին հուշարձանը, ավերակներ էին մնացել: Բայց այստեղ իսկական հրաշք էր տեղի ունեցել. երկրաշարժից երեք օր անց Բատիկյանին հայտնել են, որ մոխիրը մաքրելիս հրշեջները գտել են չհրկիզվող կտորի մեջ փաթաթված քանդակը։

 «Սա նախախնամություն է»,- բացականչել է երջանիկ քանդակագործը։

Նախագահ Մակ-Քինլիի հուշարձանը հանդիսավոր կերպով բացվել է Արկադայում՝ Ամերիկայի անկախության օրը 1906 թվականի հուլիսի 4-ին: Իսկ պարոն Զենդերը մնացած 12 հազար 500 դոլարի կտրոն է հանձնել` գրությամբ. «Դուք պետք է կատարելագործվեք ձեր արվեստում: Եվ ոչ թե ինչ-որ տեղ, այլ Եվրոպայում:»

Մի քանի տարի Եվրոպայում անցկացնելուց հետո քանդակագործը վերադարձավ Սան Ֆրանցիսկո, և նրա վրա անմիջապես պատվերների տեղատարափ թափվեց... Տարեցտարի Սան Ֆրանցիսկոյի փողոցները համալրվում էին հայի քանդակներով, որոնք վաղուց արդեն դարձել են քաղաքի անբաժան մասը։

Այցը Ռոդենին ու ստեղծագործության ակունքները

1912 թվականին Հայկ Բատիկյանը կրկին մեկնել է Փարիզ, այս անգամ սիրելի կնոջ՝ Բլանշ Հոլիսթերի հետ։ Նա առաջին հերթին այցելել է մեծն Օգյուստ Ռոդենին, որին ցուցադրել է իր աշխատանքների լուսանկարները։ Ռոդենը երկար լռությունից հետո ասել է. «Այո, մսյո, դուք քանդակագործ եք»։

Ստեփանակերտում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին. աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան օրն է

Սան Ֆրանցիսկոյի վարպետը հաճախ էր կրկնում այդ խոսքերը, իսկ նրա կինը ճշտում էր. «Ախր նա ասաց grand sculpteur (մեծ քանդակագործ)»։

Բատիկյանին հաճախ էին հարցնում իր ստեղծագործության ակունքների և ուսուցիչների մասին, իսկ նա պատասխանում էր. «Իմ ստեղծագործության ակունքները հայկական եկեղեցիները, հայկական որմնանկարները, հայկական խաչքարերն են։ Իսկ ուսուցիչներս ծնողներս ու հայ քարտաշներն են»։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала