00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Ադրբեջանցիները դոմիկներ են դրել». Տեղ գյուղի մոտ թշնամին ավարտել է ինժեներական գործերը

© Sputnik / Aram NersesyanСтароста общины Тех Нерсес Шадунц на 7-ом российско-армянском межрегиональном форуме (29 июня 2018). Еревaн
Староста общины Тех Нерсес Шадунц на 7-ом российско-армянском межрегиональном форуме (29 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Բաժանորդագրվել
Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Sputnik Արմենիայի եթերում մանրամասներ է հայտնել համայնքի տարածքով անցնող սահմանագծի երկայնքով ադրբեջանական զորքի խրամատավորման, ամրաշինական աշխատանքների ընթացքից։
«Ադրբեջանցիները դոմիկներ են տեղադրել». Տեղ համայնքում թշնամին ավարտել է ինժեներական աշխատանքները

Սյունիքի Տեղ համայնքում ադրբեջանցիները սահմանագծի երկայնքով ինժեներական աշխատանքների հիմնական մասն ավարտել են, հիմա մանր-մունր աշխատանքներ են կատարում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

«Եկած օրվանից ինժեներական աշխատանքներ են իրականացրել, այնպես չէ, որ ձեռքերը ծալած նստել են, մինչև վերջերս էլ ինժեներական աշխատանքներ էին անում, իրենց համար կացարաններ են կառուցել, ծառայության համար ինչ պետք է արել են, դոմիկներ են տեղադրել, հողային աշխատանքներ են կատարել»,- ասաց նա։

Сурен Саркисян  - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
ՌԱԴԻՈ
Սահմանների հստակեցումը լինելու է բացառապես մեր հաշվին. ի՞նչ է ստանալու Հայաստանը դրա դիմաց

Շադունցի կարծիքով` այս աշխատանքներից հետո դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանին հանձնված հայկական տարածքներն առաջիկայում հնարավոր կլինի խաղաղ ճանապարհով հետ վերադարձնել։

«Շատ մեծ ցանկություն ունեմ, որ իրենք թողնեն գնան, չգիտեմ...։  Հիմնական աշխատանքներն այն տարածքներում են արել, որոնք GPS-ով իրենց է բաժին ընկել, Սև լճի հատվածում լուրջ ինժեներական աշխատանքներ չեն արվում»,- նշեց նա։

Նա պատմեց, որ  վերջին օրերին լուրջ միջադեպեր չեն գրանցվել, բայց նոր պայմաններում փոքրիկ միջադեպերից ապահովագրված չեն։ Նման դեպքերում համայնքի ղեկավարն անձամբ է ներգրավվում, առաջին բանակային կորպուսի և ռուս սահմանապահների օգնությամբ խնդրին լուծում տալիս։

«Եթե մի անասուն է անցել իրենց հատվածը, անմիջապես մենք խառնվում ենք, բանակցում ենք, այդ հարցին լուծում ենք տալիս, իսկ սահմանների հետ կապված գլոբալ բանակցությունների մասին որևէ հարցի չեմ կարող պատասխանել, որովհետև ես ոչ դրա իրավասությունն ունեմ, ոչ էլ մասնակցում եմ դրանց»,- ընդգծեց Շադունցը։

Համայնքի ղեկավարն ասում է` GPS-ով սահմանազատումից հետո համայնքում զգալի նվազել են խոտհարքերն ու արոտավայրերը, ինչի հետևանքով 50 տոկոսով կրճատվել է մանր եղջերավոր անասունների գլխաքանակը, խոշորների մի մասն էլ գյուղացիները վաճառել են. խոտի գինը հուշում է, որ անասուններին պահելու համար համայնքի բնակիչները ձմռանը լուրջ խնդիրներ են ունենալու։

Մոտ օրերս ռուս զինվորականները կհաստատվեն Գեղարքունիքից մինչև Սյունիք. Գնել Սանոսյան

«Այս պահին մեկ հակ խոտի արժեքը 1200-1500 դրամ է, մինչև տարածքների հանձնելը 400-600 դրամ էր։ Առջևում ձմեռ է, արդեն խնդիր ենք ունենալու, չեն կարողանալու ձմեռային արոտի տանեն, երևի ստիպված կլինեն էլի պակասեցնել քանակը»,- հավելեց համայնքի ղեկավարը։

Լենինի նման` «պլոմբած» վագոնով․ Սկակովը խոսել է Սյունիքի «ճանապարհային միջանցքի» մասին

Հիշեցնենք`հետպատերազմական շրջանում, բանավոր պայմանավորվածությունների հետևանքով, Սյունիքի մի շարք հատվածներում, այդ թվում և Տեղ համայնքում հայկական զորքը հետ է քաշվել և այժմ երկու պետությունների ԶՈւ-ն գտնվում են միմյանցից 150 մետրից մինչև 1-2 կմ հեռավորության վրա։ 

Լրահոս
0