Վարանդայի և Ջրականի շրջաններից ևս 4 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

© Photo : Facebook / ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունПоиск тел в районах Варанда (Физули) и Джракан (Джебраил)
Поиск тел в районах Варанда (Физули) и Джракан (Джебраил) - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախնական տեղեկություններով՝ նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Արցախի հարավային շրջաններում՝ Վարանդայում (Ֆիզուլի) և Ջրականում (Ջաբրայիլ) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Поисковый спасательный отряд ГСЧС МВД Карабаха во время работы по поиску тел погибших в карабахской войне  - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Մատաղիսի ուղղությամբ զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են անարդյունք

«Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ)»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայտնաբերված աճյունների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Ադրբեջանի տիրապետության տակ անցած արցախյան տարածքներից 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տարհանվել են ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1595 աճյուն։

«Փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը հեշտ չէ». Փաշինյանը` աճյունների դեպքի մասին

Լրահոս
0