Հայտնի է` ով կփոխարինի գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին. ԶԼՄ

© Photo : press office of the MoD of RAГригорий Хачатуров
Григорий Хачатуров - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
Գրիգորի Խաչատուրովին փոխարինողը պատերազմի օրերին եղել է Քարվաճառում, զորամաս ղեկավարել, ավելի ուշ արժանացել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն` 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, արդեն իսկ փոխարինող են գտել։ 168.am-ը գրում է, որ նրան կփոխարինի Ջերմուկի զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը:

Президент Армен Саркисян и посол Индии в Армении по видеосвязи обсудили ситуацию с новым коронавирусом (30 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
ՀՀ նախագահը բարձրագույն կոչումներ է շնորհել ՀՀ ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին ու ևս 2 հոգու

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 11-րդ համար Արթուր Ղազինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը չեն երկարաձգում, և նա զորացրվում է։

Գեղամ Մարտիրոսյանը, ըստ 168.am-ի, պատերազմի օրերին եղել է Քարվաճառում, զորամաս ղեկավարել, ավելի ուշ արժանացել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Վերջերս նա Ջերմուկի հատվածում տեղակայված դիրքեր այցելած լրագրողական խմբի հետ զրույցում ասել էր. «Մենք՝ զինվորականներս, մեր խնդիրը համարում ենք կատարված կամ չկատարված՝ ելնելով մեզ առաջադրված մարտական խնդրի կատարման արդյունքից: Իսկ թե ինչ է տեղի ունեցել քաղաքական որոշման արդյունքում, թող ասեն քաղաքական որոշում կայացնողները և քաղաքագետները: Ես կասեմ՝ նշված ուղղությամբ հաղթել է իմ զինվորը, միասնությունը: Քարվաճառում հաջողություններից մեկի պատճառն այն էր, որ անձնակազմի պաշտպանվածությունը հասցվել էր գրեթե 100 տոկոսի»:

Հիշեցնենք` երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դրա տակ ստորագրել էր նաև Գրիգորի Խաչատուրովը։ Մարտի 10-ին նա հայտարարություն էր տարածել` շեշտելով, որ կրկին պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Գեներալի հայրը` ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ անցնում էր «Մարտի 1»-ի գործով։

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն