Հաղարծինի մոտակայքում 23–ամյա քաղաքացին ընկել է ձորակն ու մահացել

© Sputnik / Nelli DanielyanУщелье близ Агарцина
Ущелье близ Агарцина - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2021
Ձորակը, որտեղ քաղաքացին ընկել է կիսակառույց շինությունից, մոտ 50 մետր խորություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի Հաղարծին վանական համալիրի մոտակայքում 23–ամյա քաղաքացին ընկել է ձորակն ու մահացել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Автотрасса Ереван-Севан - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2021
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում. կա մեկ զոհ, մեկ տուժած

Նշվում է, որ այսօր`ժամը 17։51-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի Հաղարծին վանական համալիրի մոտակայքում քաղաքացի է ընկել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին (Ա․ Բ․, ծնված 1998 թ.) Հաղարծին վանական համալիրի մոտակայքի կիսակառույց շինությունից ընկել է հարակից ձորակը և մահացել։

Փրկարարները ձորակից (մոտ 50 մ) դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Հաղարծինում երեխան ընկել է ձորը. օգնության են հասել փրկարարները

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала