Ի՞նչ սկզբունքայնություն և հայրենասիրություն. մարդը մարդ է թե՛ Հայաստանում, թե՛ Մոլդովայում

© Sputnik / StringerКандидат в президенты, экс-премьер, лидер партии "Действие и солидарность" Майя Санду идет на голосование (15 ноября 2020). Кишинев
Кандидат в президенты, экс-премьер, лидер партии Действие и солидарность Майя Санду идет на голосование (15 ноября 2020). Кишинев - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2021
Եկեք անկեղծ լինենք։ Այնուամենայնիվ զարմանալիորեն նման են նախկին խորհրդային հանրապետությունները և այդ երկրներում տեղի ունեցող գործընթացները, որոնք ակնհայտորեն մի նպատակ ունեն՝ կենտրոնացնել ողջ իշխանությունը ընդամենը մեկ քաղաքական ուժի ձեռքին։

Երեք շաբաթ առաջ դա հեշտությամբ հաջողվեց անել Հայաստանում. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում մեկ կուսակցություն ապահովեց Սահմանադրությամբ պահանջվող կայուն մեծամասնությունը և առաջվա նման կարող է ամենևին հաշվի չնստել խորհրդարանական ընդդիմության հետ։ Երեկ Մոլդովայում կայացած արտահերթում, որոշ տվյալներով, նույնն արեց երկրի նախագահ Մայա Սանդուի անվերապահ աջակցությունը վայելող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը։ Ընդ որում` Մոլդովայում իշխանության կենտրոնացումը շատ ավելի զգալի կլինի։ Եթե մեզ մոտ նախագահը, ինչպես ասում են, ոչ մեկի կողմից չէ, ապա Մոլդովայի նախագահը միանշանակ սատարում է առավել ձայներ ստացած կուսակցությանը այն պարզ պատճառով, որ մինչև անցած տարի նախագահ դառնալը նա հենց այդ կուսակցության առաջնորդն էր։

Присяга новобранцев - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
Վճարովի պրոֆեսիոնալ բանակ. եթե ազգովի «կպնենք», տակից դուրս չե՞նք գա

Քանի որ առիթը կա, թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա, որի շուրջ վեճերը մեզ մոտ երբեք չեն դադարել նույնիսկ ամենաբարձր մակարդակով։ Հիշեք, թե քանի անգամ եք լսել անհերքելի թվացող փաստարկը. բարդ տարածաշրջանում ենք ապրում, երկու կողմից՝ թշնամիներ, տասնամյակներով շրջափակման մեջ ենք, ծով չունենք և այլն։ Բա ի՞նչ էիք ուզում՝ ով էլ լիներ մեր փոխարեն, չէր կարող ավելին անել, քան մեր նախկին ու ներկա իշխանությունները։ Իսկ Մոլդովայի օրինակը ցույց է տալիս, որ բոլոր նման համեմատությունները խիստ կաղում են, և, այո՛, շատ բան կախված է հենց իշխանություններից։

Երևանի քաղաքապետների արտառոց ազատումները. կարևոր չէ` ոնց ես աշխատել, կարևորը` ՔՊ–ին գովես

Տեսեք։ Արտաքուստ Մոլդովան դրախտավայր է հիշեցնում։ Ճիշտ է, իրենք էլ ծով չունեն, բայց հո Եվրոպա են, շրջափակման փոխարեն էլ իրենց կողքին հարազատ ունեն՝ Եվրամիության անդամ Ռումինիան, որը մեծ հաճույքով իր քաղաքացիությունն է տրամադրում մոլդովացիներին։ Համեմատե՛ք, մեզ մոտ, երևի գիտեք, քրեական գործ է հարուցված նախագահի նկատմամբ հենց այլ երկրի՝ Բրիտանիայի քաղաքացիության հետ կապված, իսկ իրենց նախագահը ոչ միայն Մոլդովայի, այլև Ռումինիայի քաղաքացիություն ունի, ավելին, տարիներ առաջ խոստացել էր հանրաքվե անցկացնել Ռումինիային միանալու հարցով։

Հիմա վերցնենք հասարակ մարդու կյանքը Հայաստանում և հասարակ մարդու կյանքը Մոլդովայում։ Միջին աշխատավարձը այնտեղ, ճիշտ է, մերինից մի քիչ ավելի բարձր է, բայց համեմատելի՝ մեզ մոտ՝ 400 դոլարի սահմաններում, իրենց մոտ՝ 500 դոլարի։ Համաձայնե՛ք` տարբերությունը այնուամենայնիվ սար ու ձոր չէ։ Բանանը մենք քանիսո՞վ ենք գնում. իրենց մոտ գրեթե նույնն է՝ կիլոգրամը 750 դրամ։ Կեսկիլոգրամանոց բոքոնը Քիշնևում արժե 200 դրամ, կարտոֆիլի կիլոն՝ 250 դրամ, մեկ ձուն՝ մոտ 60 դրամ, տավարի միսը, իհարկե, ոչ ամենալավը՝ 2500 դրամ։ Ծանո՞թ պատկեր է։ Ասում եք՝ գարեջուրը մոռացա՞։ Տեղականի շիշը 400-ից 500 դրամ, գերմանականը, բնականաբար, ավելի թանկ։

Вашингтон перед инаугурацией Д.Трампа - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
ԱՄՆ-ում` ընդհակառակը, կամ ինչպես ամրագրվեց անընդունելի իշխանություններին տապալելու դրույթը

Դե, քանի որ ամեն ինչ գրեթե նույնն է իրենց ու մեզ մոտ, բոլորովին զարմանալի չէ, որ իշխանությունների հանդեպ շարքային քաղաքացիների վերաբերմունքն էլ հիմնականում գրեթե չի տարբերվում. «Այս մարդիկ ոչ թե մեր մասին են մտածում, այլ իրենց աթոռները պահպանելու մասին»։ Ի դեպ, նմանությունը դրանով չի սահմանափակվում. մեր արտահերթ ընտրություններին մասնակցեց 25 քաղաքական ուժ, իրենց ընտրություններին՝ 22-ը։ Մեզ մոտ այս կամ այն կերպ, անմիջականորեն կամ ոչ անմիջականորեն մասնակցեց երեք նախկին նախագահ, իրենց մոտ գործող նախագահի դեմ պայքարում միավորվեցին նախկին երկու նախագահների՝ Իգոր Դոդոնի և Վլադիմիր Վորոնինի սոցիալիստներն ու կոմունիստները։

Մեր ընտրությունները նման են Տունգուսկայի երկնաքարի առեղծվածին` իրարամերժ վարկածներով լի

Գրեթե բոլոր վերլուծաբանները պնդում են՝ այս ընտրություններում ռուսաստանամետները մրցակցում էին եվրոպամետների հետ, որոնք առավելություն ստացան։ Ընդհանուր առմամբ սա, իհարկե, ճիշտ է, բայց ախր էստեղ ոչ մի նոր բան չկա՝ սկզբում Մոլդովայում իշխում էին Ռուսաստանի կողմնակիցները, հետո նրանց փոխարինեցին եվրոպամետները, հետո կրկին եկան նրանք, ովքեր առաջարկում էին գնալ ռուսաստանյան ուղղությամբ, հիմա Մոլդովան կարծես թե կրկին թեքվում է դեպի Արևմուտք։ Սակայն վերջում թույլ տվեք մեջբերել Մոլդովայի ընտրական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Վիտալի Անդրիևսկու կարծիքը. «Մի՛ բաժանեք մեր կուսակցությունները եվրոպամետների և ռուսաստանամետների։ Ախր մեզ մոտ բոլոր քաղաքական ուժերը մի գիշերում ռուսաստանամետ են դառնում, հենց որ նրանց ինչ-որ բան է պետք Ռուսաստանից և, հակառակը, անմիջապես եվրոպական երանգ են ընդունում, երբ անհրաժեշտ է ինչ-որ անձնական հարցեր լուծել, օրինակ` երեխաներին տեղավորել Եվրոպայում»։

Իսկ դուք ասում եք՝ սկզբունքային դիրքորոշում, գաղափարական ուղղվածություն, ազնվություն ու հայրենասիրություն՝ մարդը միշտ մարդ է մնում, լինի դա Մոլդովայում, թե Հայաստանում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала