Երևանի 2 բնակիչ հափշտակել են զինծառայության մեջ գտնվող անձանց փոխանցվող գումարները. ԱԱԾ

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել ֆոտոբանկСтраница социальной сети "Фейсбук"
Страница социальной сети Фейсбук - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարբեր օգտատերերի տվյալներով գրանցել են կեղծ անհատական էջեր ու գրագրություններ վարել այն անձանց հետ, որոնք ցանկություն են հայտնել օգնել զինծառայողներին։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Երևան քաղաքի բնակիչներԳ.Ա-ն և Մ.Բ-ն խարդախությամբ տարբեր անձանցից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 4.000.000 ՀՀ դրամ։ Տեղեկությունը հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Пользователь социальной сети Facebook - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2020
Զգուշացեք. Facebook-ի հայկական տիրույթում խարդախության նոր սխեմա է գործում

Հիշյալ անձինք 2021 թվականի մարտից մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարբեր օգտատերերի տվյալներով գրանցել են կեղծ անհատական էջեր, որոնց կեղծ լինելու հանգամանքը քողարկել են վերջիններիս էջերից ներբեռնված լուսանկարներով և այլ անհատական տվյալներով՝ այդ կերպ նպաստավոր պայմաններ ստեղծելով չբացահայտվելու և հանցագործության կատարումը հեշտացնելու համար:

Այնուհետև, հիշյալ կեղծ էջերի միջոցով շուրջ 40 օգտատերերից գումարներ հափշտակելու դիտավորությամբ «Մեսենջեր» հավելվածով նամակագրություն են վարել վերոնշյալ օգտատերերի հետ և, որպես պատրվակ օգտագործելով զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գումարներ փոխանցելու՝ նրանց մոտ առկա ցանկությունը, կարողացել են ազդել վերջիններիս կամքի ու գիտակցության վրա, ինչի արդյունքում կազմակերպված խմբի անդամները խարդախությամբ տարբեր անձանցից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 4.000.000 ՀՀ դրամ. գումարները «Թելսել» վճարային տերմինալի միջոցով փոխանցվել են կազմակերպված խմբի անդամների մատնանշած և նրանց կողմից փաստացի տնօրինվող «Քիվի» վճարային համակարգի տարբեր էլեկտրոնային դրամապանակներին, ապա կանխիկացվել:

Գորիսի համայնքապետարանում 38 մլն դրամ են յուրացրել․ հարուցվել է քրեական գործ

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կազմակերպված խմբի անդամները հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերել)  նախատեսված հանցագործության կատարման համար, իսկ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ կասկածելի գործարքների միջոցով նմանատիպ եղանակով գումարներ փոխանցելու գործելաոճից և չհայտնվել խարդախության զոհի կարգավիճակում:

Լրահոս
0