2 կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը. ԱՄՆ–ն` Երասխի մասին

© Sputnik / StringerЗдание посольства США в Армении
Здание посольства США в Армении - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Բաժանորդագրվեք
ԱՄՆ դեսպանատունը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող վերջին միջադեպերով։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգված է Երասխ-Սադարակ հատվածի վերջին դեպքերով: Այս մասին  հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Facebook–ի էջը։

«Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։

Вазген Манукян на акции протеста на проспекте Баграмяна (6 марта 2021). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ. պաշտպանության նախկին նախարարը` Երասխի մասին

Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала