Կնշանակի խաչ քաշել Ղարաբաղի ապագայի վրա. Քոչարյանը նոր փաստաթղթի ստորագրում է կանխատեսում

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян во время интервью (14 июня 2021). Еревaн
Роберт Кочарян во время интервью (14 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2021
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` փորձ է արվում ստեղծել մի իրավիճակ, երբ հերթական փաստաթղթի ստորագրումը կարող է գնահատվել ոչ թե որպես դավաճանություն, այլ փրկություն։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Այն, ինչ այսօր կատարվում է հայ–ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում, մեծ պատկերի մի փոքր հատվածն է։ Այսօր հայաստանյան 3 մասնավոր հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով Երասխում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян и председатель Европейского совета Шарль Мишель покидают Дом правительства после совместной пресс-конференции по итогам встречи (17 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2021
Ինչո՞ւ է ԵՄ–ն 2,5 մլրդ եվրո տալիս Հայաստանին. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կկնքվի՞

«Սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում էր Հայաստանի հետ և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան ժամանակահատվածում։ Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք, արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն չունենք, և ցանկություն չունի երկիրը։ Եվ Ադրբեջանն իր օրակարգն առաջ է տանելու նման կարգի դրսևորումներով»,– նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով` այսկերպ փորձ է արվում ստեղծել մի իրավիճակ, երբ հերթական փաստաթղթի ստորագրումը կարող է գնահատվել ոչ թե որպես դավաճանություն, այլ փրկություն։

«Նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է մի վիճակ, երբ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը շատ մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը»,– ասել է Քոչարյանը` հավելելով, որ դա պլանավորված պարտության տեխնոլոգիա է։

Երկրորդ նախագահը չի բացառել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրում է պատրաստվում, որը, նրա որակմամբ, չի կարող լինել առանց Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։

«Սա կնշանակի ուղղակի խաչ քաշել Ղարաբաղի ապագայի վրա»,– ասել է Քոչարյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ամբողջությամբ եթեր է հեռարձակվելու այսօր` 21։00-ին։ Սակայն դրա մի հատվածն արդեն հրապարակվել է համացանցում, մասնավորապես` «Армянская вендета» Տելեգրամ–ալիքում։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։ Հուլիսի 19-ին նրանք նաև ականանետներ էին կիրառել։

Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала