Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը

© Photo / official site of the Prime minister of RA Gevorg PerkuperkyanСовещание во главе с и.о. премьер-министра Николом Пашиняном по программам развития сельского хозяйства (23 июля 2021). Еревaн
Совещание во главе с и.о. премьер-министра Николом Пашиняном по программам развития сельского хозяйства (23 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2021
Պտուղ-բանջարեղենային պահածոների և մրգահյութերի արտադրությունն ընթացիկ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59 տոկոսով:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Փաշինյանը նշել է, որ կարևոր է հասկանալ, թե իրականացվող ծրագրերն ինչպես են աշխատում և ինչ պետք է արվի՝ դրանք հասցեական, հասանելի, արդունավետ դարձնելու համար։

Лидер партии «Процветающая Армения» Гагик Царукян во время предвыборной кампании в Котайкской области - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
«Գյուղատնտեսությունը մեռած է». Ծառուկյանը կարծում է` գյուղնախարարությունը պետք է վերաբացվի

Ծրագրի ընթացքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Նրա խոսքով՝ պտուղ-բանջարեղենային պահածոների և մրգահյութերի արտադրությունն ընթացիկ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59 տոկոսով: Արդեն իսկ արտահանվել է 116 հազար 930 տոննա պտուղ- բանջարեղեն:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում գործում է զարգացման 14 ծրագիր, որոնց թվում են՝ լիզինգի, այգեգործության և ոռոգման, ապահովագրության, տոհմային անասնաբուծության/անասնապահության, հումքի մթերման, արտադրության և արտահանման, գինեգործության, սուբսիդավորվող վարկերի տրամադրման, աշնանացան ու գարնանացան ցորենի մշակման և այլն:

Փոխնախարարն ընդգծել է, որ միջազգային ծրագրերի շրջանակում ընթացիկ տարում գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ տրամադրվել է 100 միավոր գյուղտեխնիկա. ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կավելանա ևս 200 միավորով:

Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2021
Արման Խոջոյան

Ինտենսիվ ընթացքի մեջ է նաև գյուղապահովության ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարում արդեն իսկ ապահովագրության պայմանագրերի թիվն ավելացել է 3 անգամ։ Ապահովագրվող մշակաբույսերն են հիմնականում հացահատիկը, ծիրանը և խնձորը։ Ընթացիկ տարում ծրագրում կներառվեն նաև նոր մշակաբույսեր:

Էկոնոմիկայի փոխնախարարն անդրադարձել է տավարաբուծության և ոչխարաբուծության, խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրերի ընթացքին, տեղեկացրել է նաև, որ համայնքային կենդանիների հավաքատեղիներ կկառուցվեն:

Անդրադարձ է կատարվել նաև աշնանացան ցորենի, գարնանացան մշակաբույսերի արտադրության խթանմանն ուղղված ծրագրերի ընթացքին:

Խաղաղապահներն Արցախի գյուղատնտեսական դաշտերը մաքրել են «Ուրագաններից». տեսանյութ

Ինչ վերաբերում է խաղողի և այլ գյուղմթերքների մթերման գործընթացի կազմակերպմանը, փոխնախարարը հավաստիացրել է, որ մթերման պրոցեսը կիրականացվի կանոնակարգված և առանց խնդիրների:

Քննարկվել են նաև գինու, կոնյակի արտահանմանն ոլորտում տեղի ունեցող զարգացումներն ու առկա խնդիրների լուծման քայլերը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала