Հայերին վախեցնելու համար. ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջան–Թուրքիա–Պակիստան միությունը

© Sputnik / Михаил ВоскресенскийФлаги Азербайджана, Турции и Пакистана, вывешенные на балконе жилого дома в Баку
Флаги Азербайджана, Турции и Пакистана, вывешенные на балконе жилого дома в Баку - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Ի՞նչ ընդհանուր խնդիրներ են միավորում Ադրբեջանին, Թուրքիային և Պակիստանին, ի՞նչ վտանգ է ներկայացնում նրանց` ձևավորվող դաշինքը Հայաստանի համար՝ փորձել է վերլուծել Sputnik Արմենիայի սյունակագիրը։

Ավարտվեց Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների ղեկավարների առաջին համատեղ այցն Ադրբեջան: Օրենսդիրների գործընկերությունը կոչված է նոր մակարդակի հասցնել Բաքվի, Անկարայի և Իսլամաբադի միջև համագործակցության եռակողմ ձևաչափը:

Ի տարբերություն Բաքուն Անկարայի հետ կապող բնական շահերի, Անկարան էլ՝ Իսլամաբադի, Բաքվին և Իսլամաբադին իրապես կապող քիչ բան կա։ Բավական է հիշել, որ այդ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է ընդամենը 30 մլն դոլար։ Պակիստանին իրականում այնքան էլ հետաքրքիր չէ Ադրբեջանը, որը նրանից երկու հազար կիլոմետր հեռու է, բնակեցված է էթնիկ և կրոնական իմաստով օտար ազգաբնակչությամբ:

Президент Турции Реджеп Тайип Эрдоган и президент Азербайджана Ильхам Алиев (справа) на саммите НАТО в Брюсселе (11 июля 2018). - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Էրդողանի ակնարկը Կիպրոսում. կկարողանա՞ հայկական դիվանագիտությունն օգտագործել իր շանսը

Բաքվի հետ դաշնակցելու Իսլամաբադի պատրաստակամությունը պայմանավորված է նախևառաջ Անկարայի աջակցությունը ստանալու ձգտումով։ Հենց այդ պատճառով էլ Պակիստանը նախընտրում է Ադրբեջանի հետ համագործակցել ոչ թե ուղիղ, այլ եռակողմ ձևաչափով։

Այս եռակողմ դաշինքն ամրապնդում է հենց Թուրքիան, որի հետ գործընկերությունը հավասարապես գնահատում են թե՛ Պակիստանում, թե՛ Ադրբեջանում։ Եռակողմ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է դեռևս միայն ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում։ Միության ամրապնդման նոր խթան հանդիսացավ Արցախյան երկրորդ պատերազմը։

Հենց պատերազմից հետո Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի դիվանագետները հիշեցին, որ դեռևս տասը տարի առաջ իրենք եռյակ միություն ձևավորելու հիմք են դրել։ Ժամանակին որոշվել էր, որ երեք երկրների արտգործնախարարներն ամեն տարի հանդիպելու են։

Բայց 2017-ից հետո, երբ Բաքվում կայացավ նախարարների առաջին գագաթնաժողովը, ո՛չ Անկարայում, ո՛չ Իսլամաբադում նոր հանդիպումներ կազմակերպելու իմաստ չէին տեսնում։ Զրույցի թեմաները շատ քիչ էին։ Արցախյան պատերազմը կրկին մերձեցրեց Հայաստանին բացահայտ թշնամանքով վերաբերվող երեք մահմեդական երկրներին։ Բաքվում անցկացված «հաղթանակի շքերթից» հետո, որի ընթացքում նույն բարձրության վրա ծածանվում էին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, դաշինքը կրկին արդիական դարձավ:

«Բայրաքթարների» գլխին ամպեր են կուտակվել. ԱՄՆ-ն հարված կհասցնի՞ Թուրքիային

Հունվարի վերջին Իսլամաբադում վերջապես կայացավ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկրորդ գագաթնաժողովը։ Տեղեկություններ կան Ռեջեփ Էրդողանի, Իլհամ Ալիևի և Իմրան Խանի հանդիպման նախապատրաստման մասին։ Վերականգնվել են շփումները երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների մակարդակով։

Համատեղ զորավարժությունների անցկացման պայմանավորվածություն է ձեռք բերվել, որոնք տեղի կունենան սեպտեմբերին Ադրբեջանում: Հավելենք, որ Բաքվի քաղաքապետարանը որոշել է մայրաքաղաքում ադրբեջանա-թուրքա-պակիստանյան բարեկամության այգի բացել, իսկ Իսլամաբադում հայտնի կոմպոզիտոր և երաժիշտ Ասադ Կուրեյշին երգ է գրել երեք երկրների ժողովուրդների եղբայրության մասին, որի տեսահոլովակն արդեն միլիոնավոր դիտումներ է հավաքել youtube-ում:

Голубая мечеть, Ереван - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
Տագնապի ազդանշան, կամ ինչով է վտանգավոր տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների իսլամ ընդունելը

Հաջորդ քայլը խորհրդարանների միջև շփումների հաստատումն էր։ Դրա համար կազմակերպվեց Թուրքիայի և Պակիստանի օրենսդիր մարմինների ղեկավարների այցն Ադրբեջանի մայրաքաղաք։ Սահիբա Գաֆարովայի, Մուսթաֆա Շենթոպի և Ասադ Քայսերի միջև բանակցությունների արդյունքում ընդունվեց այսպես կոչված Բաքվի հռչակագիրը, որը ծայրից ծայր լցված է հակահայկական ձևակերպումներով:

Այնուհետև խորհրդարանների խոսնակները շփումը շարունակեցին Գյանջայում (Գանձակ), որտեղ խորհրդաժողով էր անցկացվում, և Ֆիզուլիում (Վարանդա), որտեղ հյուրերին ծանոթացրին ենթակառուցվածքային նոր օբյեկտների շինարարությանը՝ ակնարկելով, որ դրանք Թուրքիայի և Պակիստանի ներդրումների կարիքն ունեն: Միանգամայն սպասելի էր նաև այն, որ Շենթոպին և Քայսերին տարան Շուշի։

Այցելությունը պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած Շուշի այսուհետ ավանդական կլինի բոլոր այն բարձրաստիճան հյուրերի համար, ովքեր պատրաստ են մեկ օրից ավելի անցկացնել Ադրբեջանում: Վերջնականապես ընկերացած Սահիբա Գաֆարովան, Մուսթաֆա Շենթոպը և Ասադ Քայսերը հայտարարեցին, որ հաջորդ անգամ կհանդիպեն մեկ տարի անց՝ Իսլամաբադում:

Եռակողմ համագործակցության երկրներից յուրաքանչյուրը սեփական նպատակներն ունի, որոնց իրականացման համար նրանք ցանկանում են օգտագործել դաշնակիցներին։ Ադրբեջանի հետ ամեն ինչ պարզ։ Քառորդ միլիարդ բնակիչ և 120 ատոմային ռումբ ունեցող Պակիստանի հետ բարեկամությունն Ալիևին անհրաժեշտ է նախևառաջ հայերին վախեցնելու համար:

Անկարային Իսլամաբադի հետ միությունը պետք է միջուկային տեխնոլոգիաների հասանելիություն ստանալու համար։ Բացի այդ, Էրդողանը հույս ունի Իմրան Խանին դրդել ճանաչել Հյուսիսային Կիպրոսը և օգտագործել նրան Ադրբեջանի սողացող սուննիացման իր քաղաքականության իրականացման մեջ։ Իսկ Իսլամաբադը Բաքվից և Անկարայից աջակցություն է ակնկալում հարևան Հնդկաստանի հյուսիսային նահանգների նկատմամբ իր տարածքային նկրտումների հարցում։

Հայաստանը կօգտվի՞ վետոյի իր իրավունքից, թե՞ Ադրբեջանը ՀԱՊԿ պաշտոնական գործընկեր կդառնա

Նյու Դելիում դա գիտակցում են և կարծես համապատասխան եզրակացություններ են անում։ Հնդկաստանի դիվանագետները տեսնում են, որ Ադրբեջանն ամեն տարի ավելի ու ավելի բացեիբաց է միջամտում նրանց ներքին գործերին՝ ոգեշնչելով մուսուլմաններով բնակեցված հնդկական Ջամու և Քաշմիր նահանգներում ջուր պղտորող անջատողականներին։

Լինելով Քաշմիրի հակամարտության գծով Իսլամական համագործակցության Կազմակերպության համակարգող խմբի անդամ՝ Ադրբեջանը հանդես է գալիս Պակիստանի դիրքերից և իրեն բացահայտ թշնամական գործողություններ է թույլ տալիս Հնդկաստանի նկատմամբ։ Արցախյան պատերազմի օրերին Հնդկաստանի ղեկավարությունը կարողացավ համոզվել, որ Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միությունը սպառնում է նաև իրենց շահերին։

Премьер-министр Турции Реджеп Тайип Эрдоган слушает выступление вице-президента США Джо Байдена во время круглого стола, организованного Торговой палатой США (16 мая 2013). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2021
Էրդողանը «գոլ խփեց» իր դարպասին, կամ կարևոր նախադեպ Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Բաքվի մամուլը վերջերս մեջբերում էր հնդիկ ազդեցիկ քաղաքագետ Սմիրտի Չաուդհարիի հոդվածը, որը հրապարակվել է հեղինակավոր «Eurasian Times» պարբերականում: Հոդվածի վերնագիրը խոսուն է. «Արդյո՞ք Հնդկաստանը կօգնի դիմակայել Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան առանցքին, որը հարձակվել է Հայաստանի վրա»։

Նույն օրերին «New Delhi Times»-ի գլխավոր խմբագիր Անկիտ Շրիվաստարան իր հեղինակային սյունակում գրում էր. «Ադրբեջանն այսօր այն վայրն է, որտեղ Մերձավոր Արևելքի իսլամիստները թուրքական և պակիստանյան հատուկ ծառայությունների հետ ձեռք ձեռքի տված կռվում են քրիստոնյա Հայաստանի դեմ»: Դոկտոր Շրիվաստարան զգուշորեն հանգում է այն մտքին, որ այսօր այդ դաշինքը Հայաստանի դեմ է աշխատում, իսկ վաղը կսկսի Հնդկաստանի դեմ գործել։

«India Today» թերթն այդ միտքն առավել հստակ էր ներկայացնում։ Հրապարակման հեղինակը կոչ էր անում լուրջ վերաբերվել այն տեղեկություններին, որ Անկարան կարող է հայերի դեմ պատերազմող իսլամիստ գրոհայիններին Արցախից տեղափոխել Քաշմիր։

Թերթը, հղում անելով հույն լրագրող Անդրեաս Մաունտզուրալիասի աղբյուրներին, գրում էր, որ «Սուլեյման Շահ» թուրքամետ խմբավորման հրամանատար Աբու Համզան Ղարաբաղից Աֆրին վերադարձած իր մարտիկներին առաջարկել է նույն պայմաններով կռվել նաև հնդիկների դեմ։ «Նա իր ավազակային կազմավորումների անդամներին ասել է, որ Քաշմիրը նույնպիսի լեռնային տարածաշրջան է, ինչպիսին Ղարաբաղն է»,– գրում է «India Today»-ը:

Ծովից ծով. իրանական նախագիծը կօգնի՞ Հայաստանին դուրս գալ մեկուսացումից և պահպանել Սյունիքը

Նյու Դելիում ավելի ու ավելի հստակ են հասկանում, թե ով է իրենց հակառակորդը և ով՝ բնական դաշնակիցը։ Մայիսի վերջին Հնդկաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ կարևոր հայտարարությամբ` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Սյունիքում և Գեղարքունիքում և Բաքվին կոչ անելով անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից։

Այդ ազդակի կարևորությունը թերագնահատել չարժե։ Չէ՞ որ Հնդկաստանը պարզապես հեռավոր էկզոտիկ երկիր չէ։ Այն համաշխարհային գերտերություն է, որն ատոմային զենք ունի և աշխարհում երկրորդն է բնակչության թվաքանակով։ Ընդ որում՝ արդեն 2028թ․-ին Հնդկաստանը բնակչության թվով կգերազանցի Չինաստանին։ Համաշխարհային գործընթացներում Հնդկաստանի դերը, որն, ի դեպ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է, օրեցօր աճում է։ Հնդկաստանի նման հակառակորդ ունենալ միայն թշնամուն կարելի է մաղթել։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն