Ամենատարեցը 102 տարեկան է. քանի՞ մարդ է Հայաստանում 2-րդ անգամ վարակվել կորոնավիրուսով

© Sputnik / Aram NersesyanАвтомобиль скорой помощи на территории инфекционной больницы Норк
Автомобиль скорой помощи на территории инфекционной больницы Норк - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Առողջապահության նախարարությունը Sputnik Արմենիային որոշ մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսային համավարակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքից մինչև 2021 թվականի օգոստոսը գրանցվել է COVID-19-ի կրկնավարակի հազար դեպք: Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Импортирована еще одна партия вакцины COVID-19  - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը
Օգոստոսի 4-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 230 993 է, կորոնավիրուսային բարդություններից մահացածների թիվը` 4625, կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառներով մահացածների թիվը` 1122: Վարակից բուժվել է 220 438 մարդ։ Այս պահին բուժվողների թիվը` 4808։
Գերատեսչության պատասխանում նշվում է, որ օգոստոսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածներից 60–ը ծայրահեղ ծանր վիճակում են, 358–ը` ծանր։ Ընդ որում՝ կորոնավիրուսով վարակվածների բուժման և սպասարկման գործընթացում ընդգրկված, բժշկական օգնություն իրականացնող կազմակերպություններում օգոստոսի 2-ի դրությամբ 203 ազատ մահճակալ կա։
«Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում հատկացված մահճակալների թվի ավելացումը կրում է շարունակական բնույթ՝ կախված համավարակի զարգացման ընթացքից»,-նշում են գերատեսչությունում։
Հայաստանում կորոնավիրուսային վարակը հաղթահարած ամենածեր պացիենտը 102 տարեկան է։  Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի բարդացումներից մահացած ամենաերիտասարդ պացիենտը 16 տարեկան է եղել։ Դեպքը գրանցվել է 2020թ․-ի հոկտեմբերին։ Աղջիկն ուղեկցող հիվանդություններ է ունեցել։ 14 տարեկանում նա գլխուղեղի վիրահատություն է տարել (չարորակ գոյացության մասնակի հեռացում) և վեգետատիվ վիճակում է եղել։
Համավարակի սկզբից մինչև 2021թ․-ի մայիսի 1-ը Հայաստանում COVID-19-ի հետ ասոցացված մուլտիսիստեմային բորբոքային (Կավասակի-նման) համախտանիշ է հայտնաբերվել մինչև 18 տարեկան 113 երեխայի մոտ: Այս տարիքային խմբում հիվանդացածների լրացուցիչ թվի, ինչպես նաև Կավասակիի համախտանիշի պատճառով մահվան հնարավոր դեպքերի մասին գերատեսչությունում խոստացան պատասխանել մինչև ընթացիկ ամսվա ավարտը:
Медицинский персонал инфекционной больницы Норк - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2021
17 քաղաքացի ծանր վիճակում են. առողջապահության նախկին նախարարը պատվաստվելու կոչ է անում
Գերատեսչությունից պարզաբանեցին, որ երկրում COVID-19-ի երկու տեսակի շտամ կա՝ բրիտանական «Ալֆա» և հնդկական «Դելտա»: COVID-19-ի նմուշների վերջին մոլեկուլյար-գենետիկական հետազոտությունն անցկացվել է ընթացիկ տարվա մայիս-հուլիսին, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» աշխատակիցների կողմից՝ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մասնագետների հետ համատեղ:
Կորոնավիրուսային վարակի այլ տիպի մանրէահիմքերի ներթափանցում չի նկատվում։
Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում 171 հազար 890 պատվաստում է իրականացվել։ Գերատեսչությունը դեռևս հստակ թիվ չունի, թե քանի օտարերկրյա քաղաքացի է պատվաստվել, այժմ հաշվարկ է կատարվում: Տվյալները կհրապարակվեն ավելի ուշ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала