Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Չենք պասիվանալու, թող հույսները կտրեն. Արման Աբովյանը` ԲՀԿ-ի շուրջ խոսակցությունների մասին

© Sputnik / Zara MikaПресс-конференция депутата НС, секретаря фракции "Процветающая Армения" Армана Абовяна (11 июня 2021). Еревaн
Пресс-конференция депутата НС, секретаря фракции Процветающая Армения Армана Абовяна (11 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
ԲՀԿ անդամ Արման Աբովյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է քաղաքական գործընթացներում իրենց մասնակցության և կուսակցության հետագա անելիքների մասին։
«Չենք պասիվանալու, թող հույսները կտրեն». Արման Աբովյան
«Բարգավաճ Հայաստանը»` որպես քաղաքական միավոր ոչ միայն չի պասիվացել, այլև շատ ակտիվ քննարկումների մեջ է և անմասն չի մնալու քաղաքական գործընթացներից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։
«Մեր տարածքային բոլոր գրասենյակները բաց են, աշխատում են, շատ ակտիվ կուսակցական աշխատանք է գնում։ Թող հույսները կտրեն բոլոր նրանք, ովքեր այս կամ այն պարագայում հույսեր են փայփայում, որ ԲՀԿ-ն կարող է քաղաքական գործընթացներից դուրս մնալ կամ պասիվանալ»,- ասաց Աբովյանը։
Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2021
Ինչ են պատրաստվում անել ԲՀԿ–ն և ԼՀԿ–ն խորհրդարանից դուրս
Թե ինչ գործընթացների մասին է խոսքը, Աբովյանը խոստացավ ավելի ուշ փակագծերը բացել։ Միայն հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի հետ  քաղաքական գործընթացների և կուսակցության հետագա անելիքների մասին վերջին քննարկումը մեկ օր առաջ է եղել։
Հարցին, թե աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու են` Աբովյանը միանշանակ չպատասխանեց։ Ասաց` քննարկումները շարունակվում են։
«ՏԻՄ ընտրություններին պետք է հասկանանք մեր կոնկրետ անելիքները, կոնկրետ մարզերում, կոնկրետ քաղաքներում։ Կարող եմ ասել, որ մենք ծառայում ենք ոչ թե ընտրազանգվածին, մենք ծառայում ենք ՀՀ ժողովրդին»,- նշեց նախկին պատգամավորը։
Աբովյանը հերքեց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության վաճառքի մասին խոսակցությունները, հորդորեց զերծ մնալ անհասկանալի և շինծու ասեկոսեներից։
Գագիկ Ծառուկյանին «շաքարակալած» սուտ են մատուցել. Զոհրաբյանը` ԲՀԿ-ի անհաջողության մասին
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն չհաղթահարեց ԱԺ անցողիկ շեմը. խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն