ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում թալիբների ուղղությամբ

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցБомбардировщик ВВС США
Бомбардировщик ВВС США - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-52 ռմբակոծիչներն ավիահարվածներ են հասցրել Ջաուզջան նահանգի մայրաքաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-52 Stratofortress ռմբակոծիչներն ավիահարվածներ են հասցրել «Թալիբան» ծայրահեղական շարժման ուժերին։ Թալիբները ծանր կորուստներ են կրել Ջաուզջան նահանգի մայրաքաղաք Շիբերգանում:
Афганские ополченцы присоединяются к силам обороны и безопасности Афганистана во время собрания в Кабуле (23 июня 2021). Афганистан - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Աֆղանստանում ռեկորդային թվով զոհեր են գրանցվել խաղաղ բնակիչների շրջանում. ՄԱԿ
«Թալիբների խումբը դարձել է B-52-ի թիրախը Ջաուզջան նահանգի Շիբերգան քաղաքում։ Ահաբեկիչները ծանր կորուստներ են կրել ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածների հետևանքով»,- Twitter-ում հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ֆավադ Ամանը։
Նշենք, որ ավելի վաղ Times պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունում իրենց աղբյուրները, հայտնել էր, որ Վաշինգտոնն Աֆղանստան է ուղարկել B-52 ռմբակոծիչները՝ «Թալիբան» արմատական շարժման զինյալների դեմ պայքարելու համար:
Աֆղանստանում անհայտ անձինք հարյուրից ավելի խաղաղ բնակիչների են սպանել
Հավելենք, որ Աֆղանստանում վերջին ամիսներին թալիբները զգալի տարածքներ են գրավել գյուղական և սահմանային շրջաններում, հարձակումներ են ծավալել խոշոր քաղաքների ուղղությամբ:
Լրահոս
0