Ստանիսլավ Զասը ՀՀ ԱԽ գրասենյակում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

© Photo : Facebook / ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of ArmeniaВстреча начальника Бюро совета безопасности Айка Петросяна с генсеком ОДКБ Станиславом Засем (9 августа 2021). Еревaн
Встреча начальника Бюро совета безопасности Айка Петросяна с генсеком ОДКБ Станиславом Засем (9 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկ Պետրոսյանն ու Ստանիսլավ Զասն անդրադարձել են նաև կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքին։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում այսօր տեղի է ունեցել ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Встреча и.о. министра иностранных дел Армении Армена Григоряна с генсеком ОДКБ Станиславом Засем (9 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Ադրբեջանական սադրանքներ և սպառնալիքներ. Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ նախագահին
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ս.թ. սեպտեմբերին Տաջիկստանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում քննարկվելիք փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքին:
Հիշեցնենք` Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնում է այս տարվա սեպտեմբերի 16-ին։ Զասը Հայաստան է ժամանել այսօր` օգոստոսի 9-ին։ Այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսվում նաև ՀՀ վարչապետի, պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հրավիրել էր միասին այցելել ՀՀ-Ադրբեջանի սահման։
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 6–ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Озеро Сев Лич - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2021
Ադրբեջանցիները կրակել են Սև լճի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Թաթոյանն ադրբեջանցիների սադրանքից հետո Երասխում բռնկված հրդեհից տեսանյութ է հրապարակել
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։
Լրահոս
0