Ադրբեջանը փորձում է խաբել Մոսկվային և հայաթափել Դադիվանքը

© Sputnik / David GalstyanРоссийские миротворцы у монастырского комплекса Дадиванк (16 ноября 2020). Карабах
Российские миротворцы у монастырского комплекса Дадиванк (16 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Ադրբեջանը շարունակում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել ռուսական կողմի նկատմամբ և չի կատարում 2020-ի նոյեմբերին նախագահ Վլադիմիր Պուտինին տված Իլհամ Ալիևի խոստումը։
2020-ի նոյեմբերի 14-ին հեռախոսային խոսակցության ժամանակ Ռուսաստանի նախագահը հստակ նշել էր, որ Արցախի քրիստոնեական կառույցները պետք է անխաթար մնան և ծառայեն իրենց նպատակին, ինչին Իլհամ Ալիևը դրական էր պատասխանել՝ խոստանալով պահպանել իր հսկողության տակ անցած հայկական մշակութային և կրոնական արժեքները։ Ալիևն այսօր չի կատարում տված խոստումը։
Предводитель Арцахской епархии ААЦ епископ Вртанес Абрамян - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2021
Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ
2020-ի նոյեմբերի 15-ին պաշտոնական լուր տարածվեց, որ Արցախի Դադիվանքն ու Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Ռուսաստանի նախագահի անձնական պաշտպանության տակ են, հատկապես Դադիվանքում հայ հոգևորականները կարող են ծառայություն մատուցել, իսկ ուխտավորները կարող են այցելել և ծեսեր անել։ Քարվաճառի Դադիվանքի վանական համալիրի մոտ տեղակայվեցին 30-ից ավելի ռուս խաղաղապահներ, որոնք պետք է ապահովեին համալիրի, հայ հոգևորականների և ուխտավորների անվտանգությունը։ Պայմանավորվածությունը պահպանվեց մինչև 2021-ի գարուն։
ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ զրույցում տեղեկացանք, որ ռուս խաղաղապահների թիվը Դադիվանքի մոտ հասել է 50-ի։
«Ռուս խաղաղապահներին մենք տվեցինք համապատասխան ժամանակացույց Դադիվանք այցելող հայ ուխտավորների մասին։ Բայց 2021-ի ապրիլից սկսած ադրբեջանցիները սկսեցին խնդիրներ ստեղծել, երկար ժամանակ մենք չենք կարողացել մեր ուխտավորներին հասցնել Դադիվանք, պատճառաբանություններ էին, թե համավարակ է, հետո, թե գետն է վարարել ու փակել ճանապարհը»,-նշեց Վրթանես Սրբազանը։
Ադրբեջանցիները խոչընդոտել են հայերի մուտքը Դադիվանք. ի՞նչ նպատակ են հետապնդել նրանք
Բաց տեքստով չխոսելով արգելքի մասին՝ ադրբեջանական կողմը փաստացի 4 ամիս շարունակ խոչընդոտում է հայ ուխտավորների այցը Դադիվանք ամենատարբեր պատճառաբանություններով։ Կարողանալով մարսել այդ քայլը՝ ադրբեջանական իշխանությունն ավելի ուշ անցավ հաջորդ գործողությանը՝ խնդիրներ ստեղծելով նաև հայ հոգևորականների համար։ Սա արդեն Դադիվանքն ամբողջությամբ հայաթափելու նպատակ ուներ։
«Մենք այնտեղ հոգևորականներ ունենք, որոնք որոշ առողջական խնդիրներ ունեին, բայց նույնիսկ այդ դեպքում չէին թողնում, որ նրանք Ստեփանակերտում բուժվեին և վերադառնային»,-նշեց Արցախի թեմի առաջնորդը՝ ավելացնելով, որ հոգևորականների սննդի և կենցաղային այլ հարցերը լուծվում են ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ։
Ադրբեջանը բաց չի թողնում հնարավորությունը՝ Արցախի հայկական քրիստոնեական կառույցները ներկայացնելու որպես ուդիական պատմամշակութային արժեքներ՝ մոռանալով, որ նույն ուդիները եղել են Հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Հուլիսին հերթական նման սադրանքի ժամանակ Ադրբեջանի լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե հայ հոգևորականները վերջնականապես դուրս են եկել Դադիվանքից, և այժմ այնտեղ պետք է տեղակայվեն ուդիների ուղարկած հոգևորականները։ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը բացառեց Դադիվանքը լքելու հավանականությունը, քանի որ հայ հոգևորականները այնտեղ են և միտք չունեն դուրս գալ։
Монастырский комплекс Дадиванк перед вступлением в силу соглашения о передаче земель - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2021
Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք ու Ամարաս
«Մեր հոգևորականներն իրենց ծառայությունը մատուցում են, և մենք նրանց հետ մշտական կապի մեջ ենք։ Ես հանդիպել եմ նաև ռուս խաղաղապահների գնդերեց քահանայի հետ, նա ևս բարձր մակարդակով ներկայացրել է խնդիրը և տեղեկացրել իր երկրի իշխանություններին։ Շուտով ամենաբարձր մակարդակով մենք կլսենք ՌԴ դիրքորոշումը»,-նշեց Արցախի թեմի առաջնորդը։
Մինչ հոգևոր դասը համառորեն պահում է իր դիրքերը՝ թույլ չտալով, որ թշնամին տիրանա նաև Դադիվանքին, քաղաքական կամ դիվանագիտական հարթակներում լռություն է։ Բացի Արցախի արտաքին գործերի և կրթության նախարարներից, հայկական կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չի հնչել Ադրբեջանի սադրանքների մասին՝ կապված Դադիվանքի հետ։ Պաշտոնական Երևանը կամ Ստեփանակերտը չեն հիշեցնում միջազգային հանրությանը կամ Մոսկվային, որ Ադրբեջանը նախագահի մակարդակով է խոստացել թույլ տալ հայ հոգևորականներին և ուխտավորներին՝ մտնել Դադիվանք, և եթե այսօր Ալիևը դրժում է իր խոստումը, ապա դա առնվազն անհարգալից վերաբերմունք է ինչպես դիվանագիտական պայմանավորվածությունների, այնպես էլ գերտերությունների ղեկավարների նկատմամբ, ինչը հայկական կողմին իրավունք է տալիս ոչ ամբողջովին իրականացնել իր ստանձնած պարտավորությունները։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն