Խաթարված հանգիստ, հայ զբոսաշրջիկներին կրկին խաբել են. ինչպե՞ս խուսափել նման իրավիճակներից

© Sputnik / Aram NersesyanТерритория гостиничного комплекса в Египте
Территория гостиничного комплекса в Египте - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Նմանատիպ խնդրի Հայաստանի բնակիչները բախվել էին 2019թ-ին։ Իրավիճակը շտկելու համար միջամտեցին նաև երկրի իշխանությունները, որոնք ստիպված եղան ինքնաթիռ վարձել՝ իրենց քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում անհրաժեշտ է կարգավորումներ մտցնել զբոսաշրջության ոլորտում, մասնավորապես, զբոսաշրջային օպերատորների աշխատանքը թույլատրել միայն լիցենզիա ստանալուց հետո: Դա թույլ կտա ոչ միայն նվազեցնել հնարավոր ռիսկերը, այլև էապես բարձրացնել սպասարկման որակը։ Սրանում համոզված են ոլորտի մասնագետները։
Զբոսաշրջային ընկերությունների նկատմամբ պետության լիցենզավորման և հաստատման հարցը կրկին արդիականացվել է «Դավինչի թրեվլ» ընկերության հետ կապված հերթական միջադեպից հետո:
Татевский монастырь  - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
Ինչո՞ւ վրացի զբոսաշրջիկները Հայաստան չեն գալիս. մասնագետները` ոլորտի խնդիրների մասին
Երեկվանից մի քանի հարյուր քաղաքացիներ փակել են ընկերության գրասենյակի մուտքը՝ պահանջելով հանդիպում ղեկավարության հետ, իրենց գումարների վերադարձ և բարոյական վնասի փոխհատուցում։ Քաղաքացիները պնդում են, որ ընկերությունն իրենց տարբեր ուղղություններով ուղեգրեր է վաճառել, որոնք գործնականում կեղծ են եղել։
Այն, որ իրենց, մեղմ ասած, «գցել են», քաղաքացիների մի մասն իմացել է օդանավակայանում, երբ փորձել են մեկնել Երևանից․ անձնագրային հսկողության բաժնում նրանց հայտնել են, որ տոմսն անվավեր է։ Մի մասն էլ նախանշված երկիր ժամանելուց հետո է փողոցում մնացել․հյուրանոցում նրանց ասել են, որ իրենց անունով ամրագրված համարներ չկան։
Իրավիճակը հասկանալու համար մենք փորձեցինք զանգահարել զբոսաշրջային ընկերություն, սակայն նշված համարները կա՛մ չէին պատասխանում, կա՛մ անհասանելի էին։
Այս պահին զբոսաշրջային ընկերության գործով տվյալներ է հավաքում ՀՀ քննչական կոմիտեն։
Նմանատիպ մի քանի դեպք եղել էր 2019թ․-ին, երբ ՀՀ քաղաքացիները կամ չէին կարողացել հանգստի մեկնել Եգիպտոս, կամ էլ այնտեղ էին փողոցում մնացել։ Իրավիճակը շտկելու համար խառնվեցին նաև իշխանությունները․հատուկ չվերթ կազմակերպվեց, որը քաղաքացիներին Հուրգադայից հայրենիք տեղափոխեց։
Բացահայտեցի մի նոր զբոսաշրջային երկիր. ՀՀ-ն և Հորդանանը տուրիզմի ոլորտում կհամագործակցեն
Any Wish Tour զբոսաշրջային ընկերության հիմնադիր-տնօրեն Ալինա Պետրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ստեղծված իրավիճակը սպասելի էր։ Բանն այն է, որ անհնար է երկար ժամանակ ուղեգրեր վաճառել շուկայականից ցածր գներով։ Նա նշեց, որ իր հաճախորդները ևս հարցրել են, թե ինչու է իրենց մոտ մի գին, ուրիշի մոտ՝ ավելի էժան։
«Մենք բացատրում էինք, որ անհնար է Երևանից Մալդիվներ մեկնել 2900 դոլարով, երբ նվազագույն շուկայական գինը 3500 ԱՄՆ դոլար է»,-ասաց նա։
Նրա խոսքով` շուկայում աշխատողները հասկանում են, որ ցածր սակագներով հնարավոր չէ մաքուր աշխատել։ Ստեղծված իրավիճակը մի քանի պատճառ ունի։ Նախ, 2019 թ․-ի դեպքերից հետո ոչ մի ընկերություն պատասխանատվության չի ենթարկվել հաճախորդներին խաբելու համար։ Դրա համար էլ մյուսների համար նախադեպ չի եղել։ Մյուս կողմից՝ մեղավոր են նաև քաղաքացիները. նրանք նախընտրում են հավատալ քաղցր ստին, մինչդեռ բոլոր փաթեթները կարելի է ստուգել համացանցով և իմանալ, թե իրականում որքան արժեն դրանք։
Очередь иранцев для вакцинации на Северном проспекте (12 июля 2021). Ереaан - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2021
«Երկուսը մեկում» փաթեթներ. ինչպես զարգացնել բժշկական տուրիզմը, որ բոլորի համար լավ լինի
Պետրոսյանը վստահ է, որ պետությունը պետք է վերահսկողության լծակներ մշակի զբոսաշրջային ընկերությունների նկատմամբ և արգելի նրանց գործունեությունը, ովքեր իջեցված գներով են ուղեգրեր վաճառում։
Լիցենզավորումը կփրկի՞
Տուրիզմի Հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նույնպես նշեց պետության դերը ոլորտի խնդիրների կարգավորման հարցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ լիցենզավորումը կբարձրացնի սպասարկման որակը և նվազագույնի կհասցնի նման իրավիճակները։ Զբոսաշրջային ընկերությունները կսկսեն ավելի շատ մտածել իրենց հեղինակության մասին։
Մյուս կողմից, նա նաև քաղաքացիների մեղքն է տեսնում այս ամենում։ Զբոսաշրջային ընկերությանը գումար վճարելուց առաջ անհրաժեշտ է պայմանագիր կնքել նրա հետ, որում նշված կլինեն խնդրահարույց դեպքերն ու դրանց ծագման ժամանակ գործողությունների պլանը։ Նա հիշեցրեց, որ տուրօպերատորները պետք է զբոսաշրջիկներին ամբողջական տեղեկատվություն տրամադրեն։
«Քաղաքացիներն իրենք պետք է զբոսաշրջային ընկերություններից սպառիչ տեղեկություն պահանջեն»,-ասաց Ապրեսյանը։
Ծառայությունների փաթեթը պետք է լինի ամբողջական և մանրամասն նկարագրված՝ նպատակակետը, գտնվելու վայրը, ժամերը, պայմանները, տեղում գտնվելու ժամանակը և մի շարք այլ ծառայություններ: Եթե զբոսաշրջային օպերատորները խախտեն պայմանագիրը, քաղաքացիները կարող են դրա հիման վրա հայց ներկայացնել և դատարանի միջոցով վերադարձնել իրենց գումարները։
Զբոսաշրջություն անիվների վրա. հանդիպել են ՀԿԵ-ի և տուրիստական ընկերությունների ղեկավարները
Հիշեցնենք, որ 2019թ․-ի հունիսին հայ զբոսաշրջիկները չէին կարողացել Եգիպտոսից հայրենիք վերադառնալ՝ A&R Tour զբոսաշրջային ընկերության կողմից Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով։ Ավիատոմսեր և ուղեգրեր էին վաճառվել դեպի Եգիպտոս (Շարմ-էլ-Շեյխ և Հուրգադա), իսկ ավելի ուշ բոլոր չվերթերն այդ ուղղություններով չեղարկվել էին։
Տուրօպերատորը ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողացել լուծել հարցը։ Ավելի ուշ կառավարության ներկայացուցիչները տեղեկացրել էին, որ կազմակերպվել է UJ 5600 չարտերային չվերթը Հուրգադա-Երևան ուղղությամբ, այդ նպատակով պահուստային ֆոնդից հատկացվել է 47 միլիոն դրամ (94 հազար դոլար):
Փոքր երեխաների հետ օդանավակայանում ենք. հայ զբոսաշրջիկները կրկին մնացել են Եգիպտոսում
Արդյունքում պետությունը հայրենիք վերադարձրեց բոլոր քաղաքացիներին՝ երեք չարտերային չվերթ կազմակերպելով։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն