https://armeniasputnik.am/20210816/zincarayoxy-mahacele-hivandanoci-janaparhin-28683935.html
Զինծառայողը մահացել է հիվանդանոցի ճանապարհին. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել
Զինծառայողը մահացել է հիվանդանոցի ճանապարհին. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել
Հակառակորդի կրակոցների հետևանքով պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել։ 16.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-16T15:40+0400
2021-08-16T15:40+0400
2021-08-16T15:42+0400
հայաստան
երասխ
կրակոց
զինծառայող
զոհ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հակառակորդի կրակոցների հետևանքով մահացած պայմանագրային զինծառայողը վնասվածք էր ստացել որովայնի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեի պաշտոնական կայքը` անդրադառնալով այսօրվա դեպքին։Առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ` Երասխի հատվածում, ինչի հետևանքով հայկական կողմը մեկ զոհ ունի։«Օգոստոսի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող Վահան Դիլիկի Թաթոսյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Թաթոսյանը մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ:Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը) հարուցվել է քրեական գործ։Ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Արավուս գյուղի ուղղությամբ. ՄԻՊՀիշեցնենք, որ օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։ Տեղեկացվում է, որ ադրբեջանական կողմը տվել է մեկ զոհ։
https://armeniasputnik.am/20210816/arman-tatoyani-mijnordutyamb-zinvory-virahatvele-28683154.html
երասխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, երասխ, կրակոց, զինծառայող, զոհ
հայաստան, երասխ, կրակոց, զինծառայող, զոհ
Զինծառայողը մահացել է հիվանդանոցի ճանապարհին. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել
15:40 16.08.2021 (Թարմացված է: 15:42 16.08.2021) Հակառակորդի կրակոցների հետևանքով պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հակառակորդի կրակոցների հետևանքով մահացած պայմանագրային զինծառայողը վնասվածք էր ստացել որովայնի շրջանում։ Տեղեկությունը
հայտնում է քննչական կոմիտեի պաշտոնական կայքը` անդրադառնալով այսօրվա դեպքին։
Առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը
հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ` Երասխի հատվածում, ինչի հետևանքով հայկական կողմը մեկ զոհ ունի։
«Օգոստոսի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող Վահան Դիլիկի Թաթոսյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Թաթոսյանը մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը) հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները
սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։ Տեղեկացվում է, որ ադրբեջանական կողմը տվել է մեկ զոհ։