00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«780 էջ է կցված մեղադրանքին»․ ի՞նչ են ասել Գորիսի փոխքաղաքապետները հարցաքննության ժամանակ

© Sputnik / Hovhannes ShoghikyanЦентральная площадь Гориса
Центральная площадь Гориса - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Բաժանորդագրվել
Պաշտպանական կողմը համոզված է, որ Գորիսի փոխքաղաքապետների և աշխատակազմի ներկայացուցիչների ձերբակալություններն ու կալանքի միջնորդությունը շինծու են:
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանի, Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչյանի և Սուսաննա Սարգսյանի ձերբակալությունները անհիմն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրանց փաստաբաններից Արմեն Մելքոնյանը:
Նրանց ձերբակալությունների մասին հայտնի դարձավ երեկ։ Քննչական կոմիտեն մտադիր է միջնորդություն ներկայացնել նրանց կալանավորելու համար: Մելքոնյանի խոսքով` խախտվում է նաև պաշտպանության իրավունքը:
«Մենք հեռացանք Քննչական կոմիտեից 09:10-ին՝ ստանալով միջնորդությանը կից 780 էջ փաստաթղթեր միայն մեկ անձի գործի համար: 10:00-ին մեզ հրավիրեցին դատարան՝ պաշտպանվելու: Ինչպե՞ս կարող էինք 50 րոպեում ծանոթանալ այսքան էջերին, հասնել կենտրոնական դատարան և իրականացնել պաշտպանություն», - ասաց նա։
Փաստաբանները չեն կարողացել հանդիպել իրենց պաշտպանյալներից Արմինե Չոփչյանին և Սուսաննա Սարգսյանին:
Մելքոնյանն ասաց, որ գործում ոչ միայն Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքներն են (որի ցուցմունքները Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանին կալանավորելու պատճառ էին դարձել, այլև կան այլ ցուցմունքներ։
Адвокат Эдгар Арамян - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
ՌԱԴԻՈ
Ո՞վ է ցուցմունք տվել Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի դեմ. փաստաբանը մանրամասներ հայտնեց
Պաշտպանը նշեց, որ Գորիսի քաղաքապետարանում գործում է հանձնաժողով, որը բնակչության սոցիալապես անապահով խավերին նյութական օգնություն ցուցաբերելու հնարավորություն ունի: Հենց դրանով էլ զբաղվել են իր պաշտպանյալները։ Բայց վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ գումարը հատկացվել է այն անձանց, որոնք սոցիալապես ապահովված են:
«Հարցաքննությունների ժամանակ բոլորը հերքեցին, որ գումար են ստացել վերջին ընտրություններին իբր «Հայաստան» դաշինքին քվեարկելու դիմաց», - ասաց նա` վստահեցնելով, որ հարցը զուտ քաղաքական է:
Օգոստոսի 16-ին որոշումներ են կայացվել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին՝ Արմինե Չոփչյանին և Սուսաննա Սարգսյանին, քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը), իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:
Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։ Կալանավորվել էր նաև Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց ինքնախոստովանական ցուցմունք տալու հիմքով։ Կալանավորված է նաև Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։
Լրահոս
0