Արմեն Գրիգորյանը կրկին նշանակվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար

© Sputnik / Aram NersesyanСекретарь Совета безопасности Армении Армен Григорян во время интервью агентству Sputnik Армения
Секретарь Совета безопасности Армении Армен Григорян во время интервью агентству Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Առաջին հրամանագրով վարչապետն Արմեն Գրիգորյանին ազատել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Արմեն Գրիգորյանը կրկին նշանակվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։ Համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք կառավարության կայքից։
«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,–ասված է հրամանագրում։
Встреча и.о. министра иностранных дел Армении Армена Григоряна с генсеком ОДКБ Станиславом Засем (9 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Ադրբեջանական սադրանքներ և սպառնալիքներ. Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ նախագահին
Մինչ այդ, վարչապետի մեկ այլ հրամանագրով Արմեն Գրիգորյանն ազատվել էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: 
Իսկ այդ պաշտոնում Արմեն Գրիգորյանին վարչապետ Փաշինյանը նշանակել էր հուլիսի 14–ին։ Նույն օրը Փաշինյանը նրան ազատել էր ՀՀ ԱԽ քարտուղարի պաշտոնից։
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար էր նշանակվել 2018 թվականի մայիսից։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար։
Նշենք, որ ԱԳ նախարարի պաշտոնը գործնականում թափուր էր մայիսի վերջից, երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց։ Նրան հետևեցին նաև չորս փոխնախարարները։ Հուլիսի 14-ից Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը նշանակվել էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, սկսեց կատարել նախարարի պարտականությունները:
Արմեն Գրիգորյանը ծնվել է 1983թ–ին, ԼՂԻՄ Մարտունին քաղաքում։ Մասնագիտությամբ քաղաքագետ–միջազգայնագետ է։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала