https://armeniasputnik.am/20210826/paxele-hogebujakan-hivandanocic-adrbejani-pnn-artsaxum-dzerbakalvac-zintsarayoxi-masin-28788197.html
Փախել է հոգեբուժական հիվանդանոցից․ Ադրբեջանի ՊՆ-ն՝ Արցախում ձերբակալված զինծառայողի մասին
Փախել է հոգեբուժական հիվանդանոցից․ Ադրբեջանի ՊՆ-ն՝ Արցախում ձերբակալված զինծառայողի մասին
Համացանցում տարածված լուսանկարներից պարզ է դառնում, որ սահմանը հատած ադրբեջանցին զրահատանկային զորքերի զինծառայող է։ Համազգեստի վրա երևում է համապատասխան... 26.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-26T12:51+0400
2021-08-26T12:51+0400
2021-08-26T12:54+0400
արցախ
տարածաշրջան
աշխարհ
լեռնային ղարաբաղ
մարտակերտ
ադրբեջանցի
զինծառայող
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/02/01/26299867_0:0:2943:1656_1920x0_80_0_0_46b567024e002431d09f6a1055a15e34.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը փախել է հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքից:Գերատեսչության վարկածով՝ զինծառայող Ջամիլ Բաբաևը ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը և անցել ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածք: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, ընթանում է քննություն։Սակայն համացանցում տարածված նրա լուսանկարներից պարզ է դառնում, որ սահմանը հատած ադրբեջանցին զրահատանկային զորքերի զինծառայող է։ Համազգեստի վրա երևում է համապատասխան տարբերանշանը։Նշենք, որ Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը ներկայումս գտնվում է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում: Հարուցվել է քրեական գործ՝ սահմանն ապօրինի հատելու, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի և լրտեսության ակնհայտ հատկանիշներով, կատարվում է քննություն:Միջադեպը Մարտակերտում տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Sputnik Արմենիային հաջողվել է պարզել, որ ադրբեջանցի զինվորը մտել է քաղաքի տներից մեկը, որտեղ այդ ժամանակ միայն երկու դեռահաս երեխաներն են եղել` սպառնալով ուտելիք և ծխախոտ է պահանջել։Նրան հաց են տվել, ինչից հետո դեռահասներից մեկը խոստացել է խանութ գնալ՝ ծխախոտ գնելու, և դուրս է եկել տնից։ Տղան իրեն չի կորցրել և ոստիկանություն է զանգել։ Որոշ ժամանակ անց տեղ են հասել իրավապահները և տարել են անկոչ հյուրին։
https://armeniasputnik.am/20210826/martakert-adrbejanci-sparnal-erexaner-28786460.html
լեռնային ղարաբաղ
մարտակերտ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/02/01/26299867_62:0:2793:2048_1920x0_80_0_0_6d391d8f1ad3206e28db144a616723e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, տարածաշրջան , աշխարհ, լեռնային ղարաբաղ, մարտակերտ, ադրբեջանցի, զինծառայող, ադրբեջան
արցախ, տարածաշրջան , աշխարհ, լեռնային ղարաբաղ, մարտակերտ, ադրբեջանցի, զինծառայող, ադրբեջան
Փախել է հոգեբուժական հիվանդանոցից․ Ադրբեջանի ՊՆ-ն՝ Արցախում ձերբակալված զինծառայողի մասին
12:51 26.08.2021 (Թարմացված է: 12:54 26.08.2021) Համացանցում տարածված լուսանկարներից պարզ է դառնում, որ սահմանը հատած ադրբեջանցին զրահատանկային զորքերի զինծառայող է։ Համազգեստի վրա երևում է համապատասխան տարբերանշանը։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը փախել է հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքից:
Գերատեսչության վարկածով՝ զինծառայող Ջամիլ Բաբաևը ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը և անցել ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածք: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, ընթանում է քննություն։
Սակայն համացանցում տարածված նրա լուսանկարներից պարզ է դառնում, որ սահմանը հատած ադրբեջանցին զրահատանկային զորքերի զինծառայող է։ Համազգեստի վրա երևում է համապատասխան տարբերանշանը։
Նշենք, որ Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը
ներկայումս գտնվում է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում: Հարուցվել է քրեական գործ՝ սահմանն ապօրինի հատելու, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի և լրտեսության ակնհայտ հատկանիշներով, կատարվում է քննություն:
Միջադեպը Մարտակերտում տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։
Sputnik Արմենիային հաջողվել է պարզել, որ ադրբեջանցի զինվորը մտել է քաղաքի տներից մեկը, որտեղ այդ ժամանակ միայն երկու դեռահաս երեխաներն են եղել` սպառնալով ուտելիք և ծխախոտ է պահանջել։
Նրան հաց են տվել, ինչից հետո դեռահասներից մեկը խոստացել է խանութ գնալ՝ ծխախոտ գնելու, և դուրս է եկել տնից։ Տղան իրեն չի կորցրել և ոստիկանություն է զանգել։ Որոշ ժամանակ անց տեղ են հասել իրավապահները և տարել են անկոչ հյուրին։