Խոտի գինը բարձրանում է, տավարի մսի գինը` իջնում. ինչ է սպասում գյուղացուն ու տնտեսությանը

© Sputnik / Andranik GhazaryanПастух из села Покрашен Ширакской области
Пастух из села Покрашен Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2021
Անասնապահության ոլորտում ստեղծված լարված իրավիճակի շուրջ Sputnik Արմենիան հավաքել է գյուղացիների, անկախ փորձագետի ու Էկոնոմիկայի նախարարության տեսակետները։
Հայաստանում այս տարի սպասվող խոտի ծավալն անասուններին ձմռանը կարող է չբավարարել։ Հիմնական պատճառը երաշտն ու չոր ամառն է, որոշ մարզերում` նաև ադրբեջանցիների իրականացրած հրկիզումները։ 
© Sputnik / Andranik GhazaryanПастбище близ села Покрашен Ширакской области
Пастбище близ села Покрашен Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Пастбище близ села Покрашен Ширакской области
Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի արոտավայրը
Շիրակի մարզը թեև հեռու է Ադրբեջանի սահմանից, բայց այստեղ ևս այս տարի անհրաժեշտ ծավալի խոտ հավաքել չեն կարողացել։ Շիրակի Փոքրաշեն գյուղի հովիվների խոսքով` կիզիչ արևն իրենցից շուտ է հասել սարի խոտին։
© Sputnik / Andranik GhazaryanПастухи из села Покрашен Ширакской области
Пастухи из села Покрашен Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Пастухи из села Покрашен Ширакской области
Շիրակի մարզի Փոքրաշենի բնակիչներ
Գյուղացիներից մեկը` Գևորգը, Sputnik Արմենիային պատմեց, որ գյուղերում արդեն իսկ մեծ քանակությամբ անասուններ են մորթել` վախենալով, որ մսի գինը ձմռանը մոտենալով` էլ ավելի կէժանանա։
© Sputnik / Andranik GhazaryanПастух из села Покрашен Ширакской области
Пастух из села Покрашен Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Пастух из села Покрашен Ширакской области
Գևորգը
«Խոտ չկա, ստիպված անասուններին մորթում ենք։ Կովի մսի 1 կգ–ի գինը 1000-1200 դրամ է իջել։ 1 կովի դիմաց 100 000 դրամ են տալիս, տանում։ Եթե ես փող չունեմ էդ կովի համար կեր առնելու, պահելու, ստիպված պիտի ծախեմ»,– ասաց գյուղացին։
Հովիվ Սասունն էլ ասաց, որ անասունները «ջրի գնով» վաճառում է ուրիշին, հետո գնում իր ընտանիքի համար գյուղի խանութից 3-4 հազար դրամով միս գնում։
© Sputnik / Andranik GhazaryanПастух из села Покрашен Ширакской области
Пастух из села Покрашен Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Пастух из села Покрашен Ширакской области
Սասունը
Ինչ վերաբերում է խոտի գնին, այն արդեն եռակի թանկացել է` խոտի 1 հակի արժեքը 600 դրամից բարձրացել է մինչև 2000 դրամ, ավելի քիչ խոտ ունեցող մարզերում` մինչև 2500։
Փոքրաշենի հարևան Կարմրավան գյուղում էլ գյուղացիները պատմեցին, որ իրենց գյուղը միշտ հայտնի է եղել որպես անասնակեր վաճառող, այսօր իրենք անգամ իրենց անասունների համար են ստիպված ուրիշ տեղից խոտ գնել։
Անասնակերի դեֆիցիտի ու գնաճի ֆոնին բազմաթիվ գյուղացիներ, չկարողանալով անասնակեր գտնել, կա՛մ արդեն սկսել են մորթել իրենց կենդանիներին, կա՛մ մտադիր են մորթել, եթե հարմար գնորդ գտնեն։
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը ստեղծված իրավիճակը լարված է համարում` չհերքելով, որ այն բացասաբար կազդի անասնագլխաքանակի վրա, քանի որ գյուղացին ստիպված պետք է լինի անասնագլխաքանակը հարմարեցնել իր ունեցած կերի պաշարին ու խոտ գնելու հնարավորություններին։
© Sputnik / Andranik GhazaryanПастбище близ села Покрашен Ширакской области
Пастбище близ села Покрашен Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Пастбище близ села Покрашен Ширакской области
Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի արոտավայրը
Համատարած մորթի, սակայն, Պետրոսյանի համոզմամբ, գործը չի հասնի։ Փոխարենը շատ ավելի մեծ անկում է կանխատեսվում կաթի ու կաթնամթերքի շուկայում։
«Քանի որ կերի եղած քանակությունը պետք է բաշխվի ընդհանուր գլխաքանակի միջև, կենդանիները թերսնված կլինեն։ Իսկ եթե կենդանին չի ստանում իրեն անհրաժեշտ կերաբաժինը, դա բերում է կաթնատվության անկման»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գառնիկ Պետրոսյանը։
© Sputnik / Andranik GhazaryanПастбище близ села Покрашен Ширакской области
Пастбище близ села Покрашен Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Пастбище близ села Покрашен Ширакской области
Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի արոտավայրը
Նախկին փոխնախարարը նկատեց, որ շուկայում անասնակերի պակասը լրացնելու համար այս տարի ցորենի արտադրությամբ զբաղվող տնտեսությունները հացահատիկի բերքահավաքից հետո ոչ թե այրել են դաշտում մնացած ծղոտը, ինչպես անում էին նախկինում, այլ հավաքել, հակավորել են, ու այսօր արդեն մեկ հակը 1000 դրամով են վաճառում։
Գառնիկ Պետրոսյանի դիտարկմամբ` պետությունը բնության դեմ իհարկե անզոր է, բայց պատկան մարմինների բացթողումն է, որ գյուղացուն վերահաս վտանգի մասին նախապես չեն զգուշացրել ու վնասներից խուսափելու հնարավոր ուղիները չեն հուշել։
«Օրինակ` Արարատյան դաշտում հացհատիկի կամ կարտոֆիլի բերքահավաքից հետո շատ տարածքներ երկրորդ ցանքի տակ չեն դրվում։ Ուղղակի կարելի էր հուշել մարդկանց այդտեղ սորգոյի, խոզանացան (հուլիսի կեսին) եգիպտացորենի, ճակնդեղի, առվույտի ցանք կատարել ու որոշակի քանակություն ստանալ, որն էլի որոշ խնդիր կարող էր լուծել»,– ասաց Պետրոսյանը։
Նախկին փոխնախարարը հիշում է, որ խոտի սակավությամբ պայմանավորված նման իրավիճակ Հայաստանում գրանցվել է նաև խորհրդային տարիներին։ Այդ ժամանակ Ռուսաստանի հարավային տարածաշրջաններից Հայաստան խոտ, ծղոտ և այլ անասնակեր են տեղափոխել։ Այս նույն հնարավորությունը, Պետրոսյանի համոզմամբ, կարող էր կիրառվել նաև այսօր։
«Քանի որ այս տարի պտուղ–բանջարեղենի մեծաքանակ արտահանումներ կային դեպի ՌԴ, կարելի էր պայմանավորվել փոխադրող ընկերությունների հետ հետադարձին մատչելի պայմաններով անասնակեր ներմուծել։ Սա լավ հնարավորություն էր, որ կարելի էր հունիս–հուլիս ամիսների ընթացքում օգտագործել»,– ասաց Պետրոսյանը։
© Sputnik / Andranik GhazaryanПастбище близ села Покрашен Ширакской области
Пастбище близ села Покрашен Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Пастбище близ села Покрашен Ширакской области
Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի արոտավայրը
Այսօր արդեն, նրա խոսքով, մնում է հուսալ, որ ձմեռը կարճ ու ոչ այնքան խիստ կլինի, որպեսզի գյուղացին հնարավորինս շուտ կարողանա անասուններին գոմից արոտ տանել` արածեցնելու։
© Sputnik / Andranik GhazaryanПастбище близ села Покрашен Ширакской области
Пастбище близ села Покрашен Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Пастбище близ села Покрашен Ширакской области
Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի արոտավայրը
Խնդրին քաջատեղյակ են նաև ՀՀ կառավարությունում։ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր– Իսահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ խնդրի վերաբերյալ քննարկում վարչապետի մոտ տեղի է ունեցել դեռ հունիսի վերջ–հուլիսի սկզբին։
«Ի կատարումն ստացված հանձնարարականների` Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան հարցումներ է ուղարկել մարզպետարաններ։ Ստացել ենք պատասխաններ տարբեր մարզերից»,– ասաց նա։
Конопля - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
Մեծ եկամուտնե՞ր, թե՞ նոր թակարդ գյուղացու համար․ ինչ կտա արտադրական կանեփը
Մարզերից ստացված տվյալների համաձայն` Արարատի, Արմավիրի ու Սյունիքի մարզերը խոտի արտադրության ցուցանիշներով գրեթե ինքնաբավ են։ Մնացած բոլոր մարզերում անասնակերի շուրջ 30 տոկոսնոց պակասուրդ կա։ Այս տվյալները վերլուծելով` էկոնոմիկայի նախարարությունում խոտի շուրջ 200 000 տոննայի ընդհանուր պակասուրդ են հաշվարկել։
Այն լրացնելու համար նախարարությունում նաև որոշ ծրագրեր են մշակել, որոնք, սակայն, դեռ նոր պիտի հաստատվեն ու իրականացվեն։
«Քննարկվել է այլընտրանքային մեխանիզմների կիրառության հարցը, որն ընդունված է ու կիրառվում է։ Դա կանաչ հիդրոպոնիկ զանգվածի արտադրությունն է` որպես հարուստ, վիտամինացված կեր։ Մեխանիզմներ են քննարկվում նաև գյուղատնտեսական սարքավորումների լիզինգի` այսօր արդեն կիրառվող ծրագրի շրջանակներում անասնակերի արտադրության սարքավորումների ձեռքբերում իրականացնելու հարցը։ Սակայն այս ծրագրում կա 20 տոկոս կանխավճարի բաղադրիչ, որը կարող է որոշակի բարդություններ առաջացնել։ Ներկայում քննարկվում է տարբերակ, որ նշված կանխավճարի որոշակի մասը պետությունը վերցնի իր վրա` փոխհատուցի»,– ասաց Տեր–Իսահակյանը։
Որպես գյուղացիական տնտեսություններին աջակցելու տարբերակ` նախարարությունում քննարկվում է նաև անասունների համար գնվող խտացված կերի գնի որոշ մասի սուբսիդավորման հնարավորությունը։
«Մեր սիրելի վարչապետն եկավ, ասաց` ջրային խնդիր չի լինի, գնաց, ջուրը վաբշե կտրին». գյուղացի
Թե ի վերջո հանրապետությունում որքան կեր կհաջողվի ապահովել ձմեռվա համար, էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ խոսքով` պարզ կդառնա միայն խոր աշնանը։
Ինչ վերաբերում է անասնակերի սակավության պատճառով զանգվածային մորթի հավանականությանը, Լևոն Տեր– Իսահակյանը նման վտանգ չի տեսնում` նշելով, որ թե՛ խոշոր տնտեսությունները, և թե՛ անհատ գյուղացիները մորթում են հիմնականում ցածր մթերատվությամբ, պահելու համար ոչ նպատակահարմար, այսպես կոչված «խոտան» կենդանիներին։ Մայրական կազմը, որպես կանոն, չի վերացվում։
«Անասնապահության մեջ նման անբարենպաստ պայմաններում խոտանի ցուցանիշը տարեկան ընդունված է մինչև 20-30 տոկոս այն դեպքում, երբ նորմալ պայմաններում մորթն ընդունված է մինչև 11-12 տոկոս։ Այսինքն` նայում են, թե պաշարված կերով ինչքան գլխաքանակ կարող են պահել, մնացածը իրացնում են մսի»,– պարզաբանում է Տեր– Իսահակյանը։
Արդեն սկսված մորթն էլ նա արտառոց չի համարում` նշելով, որ ձմռան պաշարի իրացման սեզոնն արդեն սկսված է, ուստի այսօր արդեն մորթվում են այն կենդանիները, որոնք գյուղացին ամբողջ ձմեռ չի պահելու։ 
Строители дороги Север-Юг перекрыли участок дорогии Аштрак-Талин (30 мая 2019) - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Աշխատավարձս չորացել է․ գյուղացիները փակել են Էջմիածին-Աշտարակ մայրուղին. տեսանյութ
Թե Հայաստանում անասնագլխաքանակի քանի տոկոսը կվերապրի առաջիկա ծանր ձմեռը, Լևոն Տեր– Իսահակյանի խոսքով, պարզ կլինի միայն 2022թ–ի հուվարին, երբ գլխաքանակի ամենամյա հաշվարկ կիրականացվի։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` բազմամյա խոտերի 1 կգ–ի գինը Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում եղել է 81 դրամ։ Եթե հաշվի առնենք, որ 1 հակ խոտը կշռում է 14-18 կգ, ապա 1 հակի արժեքը կլինի շուրջ 1100-1500 դրամ։ Միամյա խոտի գինը, նույն պաշտոնական տվյալներով, այս տարի մինչև հուլիսի 1-ը եղել է 1կգ–ը 58 դրամ, այսինքն` 1 հակը 800-1050 դրամի շրջանակներում։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2021թ–ի առաջին կիսամյակում խոտի ամենաբարձր գինը գրանցվել է փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին, իսկ մայիս–հունիս ամիսներին 1 կգ բազմամյա խոտի գինը եղել է 67 դրամ։
Նշենք, որ անասնապահների պնդմամբ, խոտի շուկայական արժեքը հատկապես բարձրացել է հուլիս–օգոստոսին` առաջացած մեծ պահանջարկի ֆոնին հասնելով 110-120 դրամի։ Բայց այս ամիսների պաշտոնական վիճակագրությունը դեռ չի ամփոփվել։
«Փաշինյանը պիտի լուծի էս հարցը». գյուղացին ահազանգում է` գետերը դատարկ են
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն