00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պոլսո պատրիարքարանը չի պայքարում, կամ երբ հայերը կկարողանան լիիրավ աղոթել Աղթամարի վանքում

© Sputnik / Dmitrii PisarenkoПристань на острове Ахтамар озера Ван
Пристань на острове Ахтамар озера Ван - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Բաժանորդագրվել
Աղթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ տաճարում, նախորդ կիրակի պատարագ տեղի ունեցավ։ Թուրքիայի իշխանությունները բարեհաճեցին թույլատրել տաճարում եկեղեցական արարողության անցկացումը։ Սակայն արարողության անցկացման խիստ պայմանները շատ հարցեր են առաջացնում։
Երբ 2009 թվականին Աղթամարի տաճարը վերականգնվեց, Թուրքիայի կառավարիչները որոշեցին, որ տարին մեկ  անգամ հայերը կարող են հավաքվել իրենց եկեղեցում և պատարագ մատուցել։ Սեպտեմբերի առաջին կիրակին Աղթամար կղզին ուխտատեղի էր դառնում հազարավոր հայերի համար, որոնք ժամանում էին աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներից։ Սակայն ավանդույթն այդ շուտով սկսեց անհանգստացնել Թուրքիայի իշխանություններին, և նրանք վերանայեցին իրենց որոշումը։
2015 թվականին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը, խորհրդակցելով հատուկ ծառայությունների ղեկավարության և իշխող կուսակցության գաղափարախոսների հետ, համարեց, որ տաճարը պետք է գործի միայն որպես թանգարան։ Պատրվակն առանց դժվարության գտնվեց։ Իբրև, «եկեղեցական ծառայությունները խոչընդոտելու են Վանա լճի տարածաշրջանում անվտանգությունն ապահովելուն  ուղղված գործողությունների արդյունավետությանը»։  Նկատի ունեին քրդական զինված խմբավորումների չեզոքացմանն ուղղված պատժիչ միջոցները:
Торжественная церемония встречи участвующего в учениях личного состава Вооруженных Сил Турции в Азербайджан - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2021
Թուրք–ադրբեջանական զորավարժությունները` ուժի նոր կենտրոնի ստեղծում. ինչ պիտի անի Հայաստանը
Ֆորմալ առիթից օգտվելով` Անկարան կրկին խստացրեց պահանջները։ Պատարագների անցկացման արգելքը կգործեր մինչ օրս, եթե չլիներ այն ժամանակվա Պոլսո պատրիարքի պաշտոնին հավակնող, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի (որին իշխանություններն ապօրինի կերպով վերադարձրին տեղապահի պաշտոնին, և որը լեգիտիմացման կարիք ուներ) նախաձեռնողականությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշեց օգնել համայնքի կողմից ոչ այդքան սիրված իր ֆավորիտին վերադարձնել եկեղեցական համայնքի վստահությունը։
Այդ նպատակով թույլատրվեց էր վերսկսել Աղթամարի տաճարում ավանդական դարձած սեպտեմբերյան պատարագները։ Իշխանությունները հույս ունեին, որ Ստամբուլի հայերը կգնահատեն Անկարայի հետ պայմանավորվելու ու համայնքի համար կարևոր հարցեր լուծելու տեղապահի կարողությունը։ Սակայն դա էլ չփրկեց արքեպիսկոպոսին` նա այդպես էլ պատրիարք չդարձավ։
Պահանջների խստացման համար նոր առիթ դարձավ համավարակը։ Անցած  տարի պատարագն անցկացվեց փակ դռների հետևում` առանց ուխտավորների մասնակցության։ Ամբողջ ամառ Ստամբուլի հայերը մտածում էին, թե ինչ են իշխանությունները հորինելու այս անգամ։
Եվ միայն օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն ամեն դեպքում արարողությունն անցկացնելու թույլտվություն տվել է, սակայն խիստ սահմանափակել է մասնակիցների թիվը։ Պատարագին ներկա գտնվել թույլատրված էր միայն անձանց փոքր շրջանակի, որոնք հատուկ հավատարմագրում ունեին։  Հիմնականում դրանք Պոլսո պատրիարքարանի հոգևորականներ էին և տեղական վարչակազմի ներկայացուցիչները` Վանի նահանգապետը, ժանդարմերիայի մարզային վարչության հրամանատարը, մարզպետարանի ղեկավարը, ոստիկանության մարզային բաժնի պետը։
Ստամբուլից և եվրոպական երկրներից հատուկ պատարագի համար Վանա լիճ ժամանած հարյուրավոր հայ ուխտավորներին այդպես էլ թույլ չտվեցին մասնակցել պատարագին։ Ժանդարմները նրանց կանգնեցրին Գևաշ նավամատույցում, որտեղից կղզու ուղղությամբ մոտորանավակներ էին գնում։ Ոստիկանները հատուկ զգուշացնում էին հավաքվածներին, որ հայկական դրոշներ բարձրացնելը խիստ արգելված է, և որ անհնազանդները կպատժվեն։
Սահմանափակումները դարձյալ բացատրեցին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարով։ Սակայն նկատենք, որ մահմեդական մզկիթներում այս օրերին որևէ հատուկ սահմանափակումներ չեն գործում։ Ստամբուլի հայկական եկեղեցիներում` նույնպես։ Ինչպես կարելի է բացատրել Աղթամարի տաճար այցելելող ուխտավորների առողջության մասին իշխանությունների նման մտահոգությունը։
Մի քանի հարց ևս կա, որոնց պատասխանները չեն ստացվել։ Այս անգամ չգիտես ինչու պատարագն անցկացրել է ոչ թե Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանը, այլ հոգևոր խորհրդի ղեկավար, վանահայր Թաթուլ Անուշյանը։ Հայտարարվել էր, որ արքեպիսկոպոսը հիվանդ է։ Միևնույն ժամանակ, դրանից երկու օր առաջ նրան լրիվ առողջ տեսել էին մեկ այլ միջոցառման ժամանակ։ Անհասկանալի է նաև, ինչու Սուրբ Խաչում պատարագ մատուցելու մասին հաղորդագրություն չէր տեղադրվել պատրիարքարանի պաշտոնական կայքում։
Озеро Ван. Армянская церковь Сурб Хач  - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2019
Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում, մասնակցում են թուրք պաշտոնյաներ
Մի բան լավ է` թուրքական ոստիկանությունը հոգ էր տարել, որ թուրք ազգայնականները  չփորձեն որևէ սադրանք ծրագրել և իրականացնել։ Նախորդ տարիներին նման բաներ եղել էին։  Ավանդական պատարագի օրերը Գևաշ նավամատույցի մոտ կամ հենց Աղթամար կղզում բազմիցս հակահայկական ցույցեր են անցկացվել։ Սովորաբար դրանք նախաձեռնում էր «Հայերի անհիմն հավակնությունների դեմ պայքարի հասարակություն» հնչեղ անունով մի կազմակերպություն, որը գրանցված է ադրբեջանցիներով բնակեցված Իգդիրում։ Այդ կառույցի առաջնորդը` էթնիկ ադրբեջանցի Գեքսել Գյուլբեյը, պնդում է, որ հայերին չի կարելի թույլ տալ Աղթամարում պատարագ անցկացնել, քանի որ Սուրբ Խաչը, ըստ նրա, «հայերի հետ որևէ կապ չունի»։
Ադրբեջանի նախագահական վարչակազմի հետ սերտ կապեր ունեցող Գյուլբեյը վստահեցնում է, որ 915 թվականին Աղթամարի տաճարը կառուցել է ոչ թե հայ թագավոր Գագիկ Արծրունին, այլ «քրիստոնեություն դավանող թուրքերը»։ Բավական հետաքրքրաշարժ վարկած է, եթե հաշվի առնենք, որ ժամանակակից թուրքերի նախնիներն առաջին անգամ Հայկական լեռնաշխարհում հայտնվել են 150 տարի անց այն բանից հետո, երբ  ճարտարապետ Մանուելն ավարտել է իր գլուխգործոցը:  Ինչ վերաբերում է «թուրք քրիստոնյաներին»` դա լրիվ նոր և պատմաբաններին անծանոթ բան է։
Թեպետ, Մանուելի գլուխգործոցին հավակնում են ոչ միայն «թուրք քրիստոնյաների» նախնիները, այլև Ադրբեջանում ապրող ուդիների առաջնորդները, որոնք նույնպես սերտ կապ ունեն Ադրբեջանի նախագահի վարչակազմի հետ։ Նախանցած տարի օգոստոսին Վանի ժանդարմերիայի իմացությամբ և համաձայնությամբ Բաքու ժամանած ուդինների առաջնորդները հայկական վանքում հանրային քարոզչական միջոցառում են իրականացրել, որը պատարագ են անվանել։ Միևնույն ժամանակ, իրենց «ուդիների առաքելական եկեղեցու» քահանա կոչողները, չգիտես ինչու, տաճարում ադրբեջանական դրոշներ են ծածանել և հայտարարել, որ Սուրբ Խաչ եկեղեցին կառուցել են իրենց նախնիները` կովկասյան ալբանացիները։
Հիշեցնեմ, որ բոլոր հայտնի պատմական վկայությունների համաձայն` կովկասյան Ալբանիայի և հայկական Արցախ նահանգի միջև սահմանը բոլոր ժամանակներում Քուռ գետով էր անցնում։ Այսինքն` հայ–ալբանական սահմանը Աղթամարից  առնվազն 500 կմ հեռավորության վրա էր։
Հայկական դրոշներով զբոսաշրջիկները չեն կարողացել մտնել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի
Հատկանշական է, որ ի տարբերություն ադրբեջանցիների և թուրք ազգայնականների, պաշտոնական Անկարան չի հանդգնում կասկածի տակ դնել Աղթամարի եկեղեցու պատկանելիությունը հայերին։ 2013 թվականին Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուի որոշմամբ տաճարի պատերի մոտ ցուցանակ էր տեղադրված, որի վրա գրված էր. «Հայկական Սուրբ Խաչ եկեղեցի»։ Նախկինում թուրքերը խուսափում էին հիշատակել տաճարի իրական անունը, քարտեզների վրա այն նշելով որպես «Ագդամարի եկեղեցի»։ Ընդ որում` նույնիսկ կղզու անվանումն էին սխալ գրում`  թուրքական տառադարձությամբ («Ագդամար» թուրքերենից թարգմանաբար նշանակում է «սպիտակ երակ»)։ Սակայն վերջին տարիներին տաճարի ճիշտ անվանումը Թուրքիայում առավել հաճախ է հիշատակվում, ինչպես և տաճարը կառուցողների` Գագիկ Արծրունու և վարպետ Մանուելի, ազգային պատկանելիությունը։
Եթե տաճարն իսկապես հայկական է և Թուրքիայի իշխանությունները դա կասկածի տակ չեն դնում, ապա պետք է խոստովանենք, որ տաճարի միակ օրինական տերը Պոլսո Հայոց պատրիարքարանն է։ Օրենքը թույլ է տալիս Պատրիարքարանին դատական կարգով պաշտպանել 1921 թվականին անօրինական կերպով խլված գույքի սեփականության իրավունքը։
Ցանկացած փաստաբան  կվերցներ այս գործը, քանի որ հաջողելու շանսերն ակնհայտ են։ Եթե ոչ ազգային դատարաններում, ապա ՄԻԵԴ–ում կարելի է վստահ լինել, որ արդարությունը կհաղթանակի։ Միայն թե քանի դեռ Պոլսո հայոց եկեղեցու գահը գլխավորում են իշխանությանը մոտ կանգնած արքեպիսկոպոսներ, նման դատական հայց իհարկե չի լինի։ Այդ դեպքում, ե՞րբ վերջապես հայերը կկարողանան աղոթել սեփական տաճարում` դրա համար թույլտվություն չխնդրելով...
Լրահոս
0