«115 դրամը մեզ ձեռ չի տալիս». Պապիկյանը հանդիպել է խաղողագործների ու մթերողների հետ

Բաժանորդագրվեք
Գործարանի ներկայացուցիչը հայտնել է, որ դեռևս որակի համար գին չի իջեցվել՝ ի պատասխան ենթադրության, որ մթերումը ձգձգելով՝ խաղողի որակը գցում են ու այն ավելի էժան գնում։
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերման գործընթացին և դրա շուրջ բարձրաձայնված խնդիրներին: Այս մասին տեղեկանում ենք Պապիկյանի ֆեյսբուքյան էջից։
Российские миротворцы обеспечили безопасный сбор винограда для детей школы-интернат в Карабахе - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Ռուս խաղաղապահներն Ասկերանում ապահովել են խաղողի բերքահավաքի անվտանգությունը
«Զրուցել եմ մթերման հերթում սպասող խաղողագործների և գործարանի տնօրինության հետ՝ լսելով նրանց խնդիրները, վերջիններիս լուծումների վերաբերյալ առաջարկները: Այդ կապակցությամբ նախատեսում եմ առաջիկայում հանդիպում ունենալ խաղող մթերող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ»,-նշված է գրառման մեջ:
Փոխվարչապետը շրջել է գործարանի տարածքում, ծանոթացել վերջինիս կարողություններին, ենթակառուցվածքներին, մթերքների ընդունման և մշակման արտադրաշղթային:
Գործարանի ներկայացուցիչը Պապիկյանին հայտնել է, որ դեռևս որակի համար գին չի իջեցվել՝ ի պատասխան ենթադրության, որ մթերումը ձգձգելով՝ խաղողի որակը գցում են ու այն ավելի էժան գնում։
«Կոնյակի խաղողի գինը 115 դրամ է, սև գինու սորտերինը` 150 դրամ»,-ասել է նա։
Խաղողագործների միության նախագահն ահազանգում է` կառավարությունը խաբեությամբ է զբաղված
«Խնդիրը գինն ա։ 115 դրամը մեզ ձեռ չի տալիս։ Էդ ա, ուրիշ խնդիր չկա։ Բերքն էլ պակաս ա, ջուր չի եղել, բերքը քիչ ա եղել»,-հայտարարեցին գյուղացիները։
Հավելենք, որ այսօր գյուղացիները փակել էին Արարատի մարզի Երևան-Երասխ ճանապարհի Տափերական գյուղի հատվածը՝ պահանջելով մթերել իրենց խաղողը։  Չնայած «Vedi Alco» ընկերության հետ ունեցած պայմանագրերին՝ ձեռնարկության ղեկավարությունը հայտնել է, որ չեն կարող խաղողի ամբողջ քանակը ընդունել։
Բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են եղել ճանապարհը փակածների ու ոստիկանների միջև։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала